Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացից եւ հետ բերելը դժվար կլինի». Լեւոն Զուրաբյան

Մայիս 17,2016 16:10

«Իշխանությունների սխալների պատճառով 98-ից Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացից եւ հետ բերելը բավականին դժվար կլինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ խոսելով Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել Վիեննայում:

Մեր դիտարկմանը՝ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ հենց դա է դրական ֆոնը բանակցությունների վերսկսման, որ եթե համանախագահները 94-ի զինադադարի պայմանագրին են հղում անում, այդ պայմանագիրը եռակողմ է, հետեւաբար Ղարաբաղը հետ է վերադառնալու՝ Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Համանախագահներն ասում են, որ ԼՂՀ մասնակցությունը բանակցություններում հնարավո՞ր է: Եթե նման բան ասել են, միշտ ասել են այն համատեքստով, որ ինչ-որ մի պահից, երբ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեն, այդ գործընթացին կարող է մասնակցի Ղարաբաղը: Բայց այն ժամանակ՝ մինչեւ քիվեսթյան գործընթացը, Ղարաբաղն անմիջականորեն մասնակցում էր բանակցային գործընթացին: 97-ին խաղաղության պլան է եղել, որ ընդունվել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, բայց չի իրագործվել, որովհետեւ այդ պլանը չի հաստատվել Ղարաբաղի կողմից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031