Ղարաբաղի հարցով Վիեննայի հանդիպումը, ինչպես ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, «զուսպ լավատեսության հիմք է տալիս»։
Լրագրողների հարցին, թե ի՞նչ է կարծում Կրեմլը, կարե՞լ է ասել, որ հակամարտության սուր փուլն արդեն անցել է, Պեսկովը պատասխանել է. – «Իհարկե մեր արտգործնախարարն արդեն անհրաժեշտ գնահատականներ հնչեցրել է։ Մենք ցանկանում ենք հուսալ, որ զուսպ լավատեսության համար հիմքեր կան, այն առումով, որ կայուն փուլն ավելի շարունակական կլինի»։
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում