ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած այս տարվա առաջին դրամաշնորհային մրցույթին դիմել է 38 հասարակական կազմակերպություն։
Հիշեցնենք, որ մրցույթ հայտարարվել է երկու անվանակարգում՝ «Մերօրյա հերոսներ» և «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում»։ 22 ՀԿ դիմել է «Մերօրյա հերոսներ», իսկ 16-ը՝ «Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում» անվանակարգերում։
Մրցութային հանձնաժողովը դիմում-հայտերը բացելուց հետո առաջիկա օրերին կուսումնասիրի դրանք, հրավիրվելիք նիստերում կքննարկի ներկայացված ծրագրերը և կորոշի հաղթողներին։
Կարդացեք նաև
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն