Լրահոս
Օրվա լրահոսը

Շառաչուն ապտակ Ադրբեջանին. Հերմինե Նաղդալյան

Մայիս 17,2016 15:33

Վիեննայում երեկ տեղի ունեցած նախագահների հանդիպման արդյունքների շուրջ «Առավոտ»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց հետևյալը

Փաստորեն, բոլոր այն գլխավոր խնդիրները և կարևոր շեշտադրումները, որոնք դրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, և որոնց մասին խոսել են հայկական կողմերը այս օրերին` բացարձակ ըմբռնումով ընդունվել են ՄԽ համանախագահողների կողմից:

Ուշադրություն դարձրեք՝ հանդիպումը ներկայացուցչական բարձր մակարդակով էր ՝ ԱԳ նախարարների, միջազգային կազմակերպությունների բարձր ներկայացուցիչների մասնակցությամբ, որը որոշակի երաշխիքների մասին է խոսում ու նաև հուշում է, որ ներկաները լավագույնս են տեղեկացված, որ հենց Ադրբեջանն է տարիներ շարունակ հրաժարվել և մերժել միջադեպերի հետաքննության մեխանիզմների հարցը՝ ունենալով կարծր դիրքորոշում:

Այժմ Ադրբեջանի նախագահը ստիպված է համաձայնություն տալ՝ մեջբերում եմ «հնարավորինս սեղմ ժամկետներում վերջնականացնել հետաքննական մեխանիզմը»:

Կարծում եմ՝ սա մի շառաչուն ապտակ էր Ադրբեջանին՝ մեր գլխավոր հարցերը ՄԽ հայտարարության մեջ արտացոլված են՝
1. հրադադարի պահպանում
2. հակամարտության խաղաղ կարգավորում
3. միջադեպերի հետաքննական մեխանիզմներ
4. ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնում
5. հակամարտության համակողմանի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսում:

ՀՀ նախագահի վստահ , բավարարված և ամուր պահվածքին հակառակ Ալիևի սառած դեմքն ու արձանային տեսքը, կարծում եմ, խոսում էր հենց այն մասին, որ ապտակը ստացել է, և լուրջ ապտակ է եղել»,- իր խոսքը եզրափակեց տիկին Նաղդալյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031