Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մի քանի կարեւոր հարցերի վերաբերյալ համաձայնություններ են ձեռք բերվել». Արմեն Ռուստամյան

Մայիս 17,2016 14:34

«Ակնհայտ է՝ մի քանի կարեւոր հարցերի վերաբերյալ համաձայնություններ են ձեռք բերվել: Կարծում եմ, որպես առաջին հանդիպում այս լարվածությունից հետո, դա կարելի է դրական համարել»,- այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Վիեննայում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը,  ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ռուստամյանի խոսքերով՝ հանդիպման ընթացքում հստակ վերահաստատվեց, որ խոսք չի կարող գնալ նոր հրադադարի պայմանագրի մասին եւ որ 1994-95 –ի զինադադարի պայմանագիրն ուժի մեջ է. «Սա չափազանց կարեւոր է, քանի որ արդեն իսկ ձեւաչափն է հստակեցվում»:

Մյուս գլխավոր ձեռբերումն այդ հանդիպման, ըստ Ռուստամյանի, այն էր, որ զինադադարի ռեժիմի խախտումն արձանագրող մեխանիզմների ներդրումը վերջապես կյանքի կկոչվի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական հանձնակատարի թիմը կընդլայնվի:

«Որպես ստարտ՝ այսքանը կարելի է դրական համարել: Բնական է, դրանից հետո մնում են հիմնական հարցերը՝ բովանդակային հարցերը: Բայց այս հանդիպման նպատակը բովանդակային հարցերին անդրադառնալը չէր, այլ այն նախնական հայտարարությունները, որոնք Հայաստանը կատարել էր, կարելի է ասել, դրա հետ կապված առաջընթաց կա»:

Ըստ պարոն Ռուստամյանի, քանի դեռ բանակցություններին չի մասնակցել Արցախը, դրանք չեն կարող կայանալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031