Մայիսի 17-ին, ժամը 12.43-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հանրապետության հրապարակում քաղաքացին մտել է շատրվանների տակ և հրաժարվում է դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Այս պահին քաղաքացու հետ աշխատանքներ է տանում հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԻՆ
Լուսանկարը` «Ա1+»-ի