ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր խորհրդարանում հետաքրքրվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանից, թե ի՞նչ է արել ՀՌԱՀ-ը, երբ հեռուստատեսությունները խախտել են քարոզի հավասար ժամանակահատվածը օգտագործելու դրույթը:
Նա նշեց, որ 10-12 օրերի ընթացքում 17 հեռուստաընկերությունների մոնիթորինգի արդյունքում մոտավորապես 11 ժամ «Այո»-ի քարոզը ժամանակային առումով հաղթել է «Ոչ»-ի քարոզին:
Ժիրայր Դադասյանը պատասխանեց, որ հեռուստաընկերությունները հանրաքվեի ընթացքում մաքսիմալ պահպանել էին հավասարությունը. «Որակական իմաստով այն հեռուստահաղորդումները, որոնք որ հեռարձակվում էին շատ առաջատար հեռուստաալիքներով եւ ապահովում էին շատ մեծ հեռուստալսարան, նույնիսկ գուցեեւ դեպքեր լինեին, որ այդ շատ դիտվող հեռուստահաղորդումները, որտեղ կար ե՛ւ «Այո»-ի, ե՛ւ «Ո՛չ»-ի քարոզչությունը, գուցեեւ նման առանձին դիտարկումների դեպքում մենք նկատենք, որ «Ոչ»-ը ավելի շատ հեռարձակվեց, քան թե «Այո»-ն: Բայց առհասարակ, ընդհանուր առմամբ, համաչափությունը պահպանված է:
Գիտեք՝ րոպեներով կամ ժամերով հաշվելը չեմ կարծում, որ այդ երկու ամիսների ընթացքի մեջ շատ ճշգրիտ գործիք է, մեխանիզմ է: Կարծում եմ՝ այստեղ պետք է դիտարկել գործընթացը, եւ գործընթացը գնացել է բավականաչափ արդարացի պայմաններում բոլոր ուժերի համար: Բախշված են եղել եւ հնարավորություններ են ստեղծվել արտահայտվելու հնարավորինս շատ քանակի մարդկանց համար»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ