Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավրովի հայտարարությունից բխում է, որ խոսքը գնում է Կազանյան փաստաթղթի մասին». Ալ. Արզումանյան

Մայիս 17,2016 14:01

Այսօր ՀՀ նախկին արտգործնախարար, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մեկնաբանեց Վիեննայում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը:  Մեր հարցին՝ այն, որ Սերժ Սարգսյանի 3 ուղերձները միջազգային հանրությունն ընդունել է, սա կարո՞ղ ենք հստակ ուղերձ համարել՝ ընդդեմ Ադրբեջանի՝ պատասխանեց. «Միջազգային հանրությունը երկու օր դիտում էր, թե ինչպես է Ադրբեջանը փորձում ռազմական ճանապարհով լուծել իր խնդիրը: ՌԴ նախագահ Պուտինը միայն ապրիլի 4-ին է անդրադարձել: Դա այն ժամկետն էր, որը տրված էր Ադրբեջանին՝ փորձելու համար ռազմի դաշտում իրավիճակ փոխելու: Դա Ադրբեջանին չհաջողվեց, ինչը հնարավորություն է տալիս բանակցությունների վերսկսման համար»:

Հարցին՝ Լավրովը երեկ հայտարարեց, որ հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, այս առումով կարո՞ղ ենք ասել, որ նսեմացվել է ՌԴ-ի դերը եւ ՌԴ-ն չի կարողացել իր ձեռքը վերցնել ՝ նա պատասխանեց. «Ոչ, կա համաձայնություն, որ ԱՄՆ-ն, ՌԴ-ն, նաեւ Ֆրանսիան պետք է փորձեն խթանել բանակցային գործընթացը: Սա այն եզակի ձեւաչափերից է, որտեղ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան կարողանում են ընդհանուր եզրահանգումների գալ եւ համահունչ մոտեցում ցուցաբերեն: Հուսանք, նման բարձր մակարդակը կարող է խթանել գործընթացը»:

Հարցին՝ մյուս ամիս նոր հանդիպման համար պետք է պայմանավորվեն՝ Մադրիդյան սկզբունքների շո՞ւրջ պետք է բանակցեն, թե՞ նոր փաստաթուղթ պետք է ձեւավորվի՝ Ալ. Արզումանյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց Լավրովի հայտարարություններից բխում է, որ խոսքը գնում է Կազանյան փաստաթղթի մասին: Դա ՌԴ-ի ցանկությունն է: Իմ անձնական կարծիքով հայկական կողմը այլեւս պետք է պնդի, որ ԼՂՀ կարգավիճակի որոշումը լինի համար մեկ խնդիրը: Կլինի համաձայնություն վերջնական կարգավիճակի մասին՝ կարելի է քննարկել մյուս հարակից խնդիրները: Որեւէ հետաձգված կարգավիճակ անընդունելի պետք է լինի, այս պատերազմը դրա վառ ապացույցն է: Անհրաժեշտ է, որ ինչ-որ պահից նաեւ ԼՂՀ-ն մասնակցի՝ իր կարգավիճակի հստակեցման բոլոր բանակցություններում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Սա նման է, որ համանախագահները գիտակցել են արդեն, կամ ավելի շուտ, սկզբից էլ լավ իմացել են, որ այդ ,,մադրիդյան,, կոչվող հայտարարագրի հիման վրա որեւէ լուծում հնարավոր չէ, քանի որ ,,տարածքային ամբողջությունն,, ու ,,ինքնորոշումը,, ճակատային հակասության մեջ են մեկը մյուսի հետ (տես՝ Թոմաս դը Վալ): Հիմա հարցը սառեցնում են միայն: Չի կարելի բացառել, որ ալիին ժամանակ են տալիս ավելի շատ զինվելու՝ որպիսզի հաջորդ անգամ ստացվի: Կարելի մտածել նաեւ, որ մեծերը ձանձրացել են արդեն ու խիստ կարգադրել, որ կռիվ-մռիվ չանեն, մնացածն իրենց գործն է, թող լուծեն իրենց հարցերը ոնց ուզում են: Պիտի շատ ուշադիր լինել հասկանալու համար թե գործն իրականում որ կողմն է թեքվում: Եթե ալին շարունակեց զենք առնել, հավանաբար առաջինն է, եթե ոչ՝ երկրորդը: Ըստ այդմ էլ պիտի որոշել անելիքը եւ աշխատել հանկարծակի բերել ու փաստի առաջ կանգնեցնել ուրիշներին, այլ ոչ թե կուրորեն հավատալ ու նորից քաշվել: Բոլոր դեպքերում առաջին հերթին ռսների հետ է լուրջ աշխատանք պահանջվում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031