Լրահոս
Օրվա լրահոսը

Այս դեպքում ոչ թե լրատվամիջոցները պետք է համագործակցեն էկոնոմիկայի նախարարության հետ, այլ ճիշտ հակառակը. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 17,2016 13:18

Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ համագործակցության առաջարկի կոչով դիմելով ԶԼՄ-ներին, հասարակական կազմակերպություններին, շահառուներին, անհատ քաղաքացիներին հակամենաշնորհային քաղաքականության ձեւավորման վերաբերյալ։

«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մայիսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը տրված հանձնարարականի կատարման ապահովման կապակցությամբ, այն է. վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա եւ առաջարկել լուծումներ, ակնկալում ենք ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների, շահառուների, անհատ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը հակամենաշնորհային քաղաքականության ձեւավորման գործում։

Մրցակցային պայմանների խեղաթյուրման եւ խախտումների դեպքերի վերաբերյալ մինչեւ մայիսի 20-ը կարող եք զանգահարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության թեժ գծին», նշված է հաղորդագրության մեջ։

Նախ, երեւի սկսենք նրանից, որ լրատվամիջոցներին նման կոչով դիմելը անիմաստ է։ Զուտ այն պատճառով, որ ԶԼՄ-ները տարիներ շարունակ հարյուրավոր, միգուցե հազարավոր փաստեր են հրապարակել Հայաստանում առկա մենաշնորհների, ազատ շուկայական, մրցակցային համակարգում տեղ գտած բազմաթիվ արատավոր, կրիմինալ երեւույթների, կոռուպցիայի եւ այլնի մասին։ Դա անում են բավական պրոֆեսիոնալ ձեւով, մանրակրկիտ ներկայացնում են շուկայի այս կամ այն ոլորտում մենաշնորհների մասին, անուններով, փաստերով, վիճակագրական տվյալներով։ Եվ շարունակում են դրանք ներկայացնել, անկախ նրանից, նախարարությունը համագործակցության առաջարկ կանի՞, թե՞ ոչ։

Հետեւաբար, այս դեպքում ոչ թե լրատվամիջոցները պետք է համագործակցեն էկոնոմիկայի նախարարության հետ, այլ ճիշտ հակառակը։ Այսինքն, նախարարությունը համագործակցության կոչի փոխարեն պարզապես պետք է ուսումնասիրի, մեկ առ մեկ քննության առնի ԶԼՄ-ների հրապարակումները։ Հենց դա էլ ինքնին արդեն համագործակցություն կլինի՝ առանց կոչերի։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031