Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Վիեննայի հանդիպման մասին. «ՌԻԱ»

Մայիս 17,2016 13:08

2016թ. մայիսի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ Վիեննայում կայացած Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև հանդիպման մասին խոսել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի հնչեցրած մտքերը փոխանցում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։

Անդրադառնալով Ավստրիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպմանը՝ Մամեդյարովն ասել է, որ այն լավ նախադրյալներ է ստեղծում Ղարաբաղի հարցով էական բանակցություններ սկսելու համար։

Զարգացնելով իր միտքը՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է. «Այդ բանակցությունները պետք է սկսվեն որքան հնարավոր է շուտ։ Բացի այդ, պետք է զգալի լինեն այն արդյունքները, որոնց սպասում է տարածաշրջանի բնակչությունն ու միջազգային հանրությունը»։

Նախարար Մամեդյարովն ասել է նաև, որ ինքն ամբողջովին համաձայն է Վիեննայի հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած գնահատականների հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Varuzhan says:

    кажется турки начинают понимать,что значит война с Армянами,но и нам не следует расслабиться,это-же турки,с ними дружи,но палку держи,так нам предки советуют,и не зря,в данном случае,лучше держать искандер в боевом состоянии, да и не отвлекаться на внутренние дрязги,это ни к чему,просто отвлекает и ничего хорошего от этого не будет,нужно решить главный вопрос,потом взяться на второстепенные..

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031