Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պարզվեց՝ սխալվում էինք, արտաքին աշխարհը ինչ-որ կերպ միջամտում է միայն պատերազմի չորրորդ օրը. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 17,2016 13:03

Ի՞նչ սխալներ է արել հայկական կողմը վերջին 20 տարիներին, որ ի վերջո եկել-հասել ենք այս օրվան եւ կանգնած ենք նոր պատերազմի շեմին։

Սխալ N1։ 1994թ. հրադադարի հաստատումից հետո մեզ թվացել է, թե պատերազմն ավարտված է, ու մենք վերջնականապես հաղթել ենք։ Իրականում ցանկացած պատերազմում կողմերից մեկնումեկը հաղթում է միայն այն դեպքում, եթե մյուս կողմն ընդունում է իր պարտությունը, եւ դա արձանագրվում է խաղաղության համաձայնագրով։ Իսկ Ադրբեջանը երբեք չի ընդունել իր պարտությունը, ավելին՝ միշտ հայտարարել է, որ վաղ թե ուշ ռազմական գործողություններով ետ է վերցնելու կորցրած տարածքները։

Սխալ N2։ Մեզ թվացել է, թե իդեալական տարբերակը ստատուս-քվոն պահպանելն է, եւ մեզ դա հաջողվելու է, որովհետեւ ժամանակը մեր օգտին է աշխատում։ Այդ հիմա է, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե «պարզվում է՝ այս ընթացքում Ադրբեջանը բանակցային գործընթացն օգտագործում էր որպես շղարշ, իսկ իրականում պատրաստվում էր լայնամասշտաբ պատերազմի»։ Իյա, իրո՞ք, նո՞ր գլխի ընկաք։ Այսինքն՝ ստացվում է, որ մենք սխալվել ենք, ժամանակը մեր օգտին չէր աշխատում։

Սխալ N3։ Տարիներ շարունակ մեզ թվում էր, թե «արտաքին աշխարհը» թույլ չի տա, որ Ադրբեջանը նոր հարձակում սկսի, ԼՂՀ միջազգային ճանաչումն էլ ժամանակի հարց է՝ կամաց-կամաց կհամակերպվեն հայկական երկրորդ պետության գոյության հետ։ Պարզվեց՝ սխալվում էինք, արտաքին աշխարհը ինչ-որ կերպ միջամտում է միայն պատերազմի չորրորդ օրը (ընդ որում՝ եթե բանակի պրոֆեսիոնալիզմը չլիներ, այդ չորս օրը բավական կլիներ Ղարաբաղը գրավելու համար) եւ նույնիսկ հասցեական հայտարարություններ չի անում, իսկ ԼՂՀ-ն առ այսօր որեւէ երկիր չի ճանաչել, ու անգամ այդ երկրի դրոշի ցուցադրումն է արգելվում (օրինակ՝ Եվրատեսիլում)։

Սխալ N4։ Տարիներ շարունակ մեզ թվացել է, թե հնարավոր է արտաքին անվտանգության հարցերում ապավինել բացառապես Ռուսաստանին ու միաժամանակ ինտեսիվ բանակցություններ վարել «Եվրոասոցացվելու» ուղղությամբ։ Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ դա ներկայացնում էին որպես մի չտեսնված-չլսված շուստրիության արտահայտություն, իսկ վերջում պարզվեց, որ ահավոր մոլորության մեջ էին։ Արդյունքում՝ «մի գիշերվա մեջ» Հայաստանի Եվրոասոցացումը պրծավ, բայց արդեն ուշ էր՝ Ադրբեջանն արդեն օգտվել էր մեր սխալից ու մի քանի միլիարդ դոլարի սպառազինություն ձեռք բերելու պայմանագիր ստորագրել Ռուսաստանի հետ։ Ու հիմա վիճակն այսպիսին է՝ Հայաստանը ոչ Եվրոասոցացվեց, ոչ ռուսական զենք ստացավ, բայց՝ ստիպված եղավ մտնել ԵՏՄ։ Իսկ Ադրբեջանը զենք ստացավ՝ ստիպված չլինելով անդամակցել ԵՏՄ-ին:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031