Վրաստանը, Ադրբեջանն ու Ղազախստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ավելացնել Տրանսկասպյան միջազգային ուղիով անցնող բեռնափոխադրումների ծավալները։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական տարբերակը։
Երեք երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացման մասին պայմանավորվածություն ձեռք բերելու վերաբերյալ հայտնել է «Ադրբեջանի երկաթգծերի» մամուլի քարտուղար Նադիր Ազմամեդովը։ 2016թ. ապրիլին երեք երկրների երկաթգծային կազմակերպությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որի համաձայն՝ բեռնափոխադրումները Չինաստանից հասնելու են մինչև Եվրոպա։ Այդ բեռները տեղափոխվելու են Ղազախստանով, Ադրբեջանով, Վրաստանով, հետագայում անցնելու են Թուրքիա, Ուկրաինա, այնտեղից էլ՝ Եվրոպա։
2016թ. մայիսի 16-ին այս և նմանատիպ այլ հարցեր քննարկելու նպատակով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հանդիպել են Վրաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի երկաթգծային ոլորտի պատասխանատուները։