Ազգային ժողովում մայիսի 17-ին քվեարկության դրվեցին մի շարք օրենքի նախագծեր, որոնք քննարկվել էին երկուշաբթի:
Այդ թվում` նաեւ քվեարկության դրվեց կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Այն առաջին ընթերցմամբ ընդունվեց 77 կողմ, 11 դեմ, 5 ձեռնպահ ձայներով: Այնուհետեւ այն քվեարկության դրվեց նաեւ երկրորդ ընթերցմամբ: Այս անգամ այն ընդունվեց 94 կողմ, 18 դեմ եւ 4 ձեռնպահ ձայներով:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ