Ուկրաինայի նախագահը Twitter-ի իր էջում գրել է, թե «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի հաղթող Սուսաննա Ջամալադինովային ուզում է տեսնել որպես UNICEF-ի խաղաղության դեսպան: Այդ նպատակով նա Ուկրաինայի արտաքին քաղաքականության գերատեսչությանը հանձնարարել է ՄՕԿ-ի մանկական բարեգործական այդ կազմակերպության առջեւ երգչուհուն «UNICEF-ի բարի կամքի դեսպանի» կոչում շնորհելու հարց դնել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Պյոտր Պորոշենկոյի Twitter-յան էջի