Օրերս հայ հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց հայկական շոու– ֊,բիզնեսի երկու հայտնի ներկայացուցիչների՝ Արման Հովհաննիսյանի եւ. Լիլիթ Հովհաննիսյանի դուետը (այն կոչվում է «Իմ բաժին սերը»)։ Համացանցում բուռն կերպով քննադատվեց թե՛ երգը, թե՛ դրա կատարումը։
Սոցցանցերի օգտատերերից շատերը կարծիք հայտնեցին, որ Լիլիթ Հովհաննիսյանի ամուսնու՝ Վահրամ Պետրոսյանի հեղինակած ստեղծագործությունը «արաբա-թուրքական կլկլոց է», եւ որ հատկապես ՀՀ վաստակավոր արտիստին (Արման Հովհաննիսյանին) հարիր չէ այդ աստիճան ընկնել կոմերցիայի հետեւից՝ մոռանալով ազգայինի մասին։
Ոմանք նույնիսկ նկատեցին, որ մեր զինվորները սահմանը պաշտպանում են թուրքից, այնինչ մեր մշակույթը թուրքականից «ազատագրել» ոչ մի կերպ չի ստացվում։
Նշենք, որ «Իմ բաժին սերը» Youtube-ում արդեն դիտվել է մոտ 1 միլիոն անգամ։ Լիլիթ Հովհաննիսյանն էլ շտապել է ֆեյսբուքյան գրառում անել իրենց գրանցած «հաջողության» մասին։
Կարդացեք նաև
Երգահան Քրիստ Մանարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անընդունելի համարեց նման երգի կատարումը. «Արմանը լավ երգիչ է, լավ արտիստ է, ցավում եմ, որ ընկել է նրանց խելքին (նկատի ունի Լիլիթին եւ Վահրամին-Ա. Բ.): Թեեւ այնպես չէ, որ ինքն առաջին անգամ է մուտք գործում այդ դաշտ. Արմանի մոտ այդ ձգտումը միշտ էլ եղել է, բայց այս պարագայում նրանք բոլոր սահմաններն արդեն անցան։ Կուզենայի գոնե Արմանն այդ աստիճան չիջներ»,- ասաց նա։
Բանաստեղծ, մի շարք հայտնի երգերի հեղինակ Լեւոն Բլբուլյանն էլ վստահաբար նշեց, որ «Իմ բաժին սերը» արաբա-թուրքական գործ է առաջին իսկ հնչյուններից։
Անի ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կատարյալ աղբ…