Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. carnegie.ru

Մայիս 17,2016 12:10

Մոսկովյան «Կարնեգի» կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը ծավալուն հոդված է հեղինակել, որը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

Իր հեղինակած վերլուծականում հոդվածագիրը խոսում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի մասին, բարձրացնելով հարցը, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Մարկեդոնովի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը բարձրացնելը դեռևս չի նշանակում ճանաչել Լեռնային Ղարաբաղն իրավաբանորեն։ Դա ավելի շատ փորձ է ներգրավվել չճանաչված հանրապետությանը բանակցային գործընթացին։

Մարկեդոնովը անդրադառնում է նաև հակամարտության վրա տարածաշրջանային և համաշխարհային խաղացողների ազդեցության աճի մասին, առաջին հերթին՝ նշելով Թուրքիային ու Ռուսաստանին։

Սրանից հետո հոդվածագիրը պատմական ակնարկ է կատարում Լեռնային Ղարաբաղի և Արցախի հակամարտության վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լրջորեն տարբերվում է ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած այլ հակամարտություններից։ Օրինակ, ի տարբերություն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի, որոնք անկախ են ճանաչվել Ռուսաստանի Դաշնության կողմից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի ճանաչում ոչ մի պետություն՝ ներառյալ Հայաստանի Հանրապետությունը։ Արցախը չի մասնակցում բանակցություններին, որոնք, ըստ էության, վճռում են իր իսկ ապագան։

Վերլուծականի հեղինակի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրության գիտակցության մեջ ընկալվում է, որպես Ադրբեջանի մաս։ Ի տարբերություն Աբխազիայում և Հարավային Օսեթիայում տեղի ունեցող ընտրությունների, որոնց արդյունքները ճանաչում է Ռուսաստանը, Ղարաբաղում տեղի ունեցած ընտրական ցանկացած գործընթացից հետո ՌԴ-ն հայտարարում է, որ դա հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ կան նաև որոշակի դրական զարգացումներ։ Մասնավորապես, Արցախի չճանաչված հանրապետությունը միակն է, որ ֆինանսական աջակցություն է ստանում ԱՄՆ-ի պետական բյուջեից։

Վերլուծականի մեջ նշվում է նաև, որ բացի արտաքին ճակատից, Լեռնային Ղարաբաղի հարցը լուրջ ազդեցություն ունի Հայաստանի ներքին քաղաքականության վրա։ Մասնավորապես իշխանության մի շարք ներկայացուցիչներ սերտորեն կապված են Արցախի հետ, վերջիվերջո, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր և Հայաստանի Հանրապետության հիմքերը դրվեցին հենց Արցախի համար պայքարին զուգահեռ։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ծավալուն անդրադարձում հեղինակը նշում է նաև, որ անկախ հակամարտության բանակցային գործընթացից, Արցախը կա և կշարունակի ռազմավարական կարևորություն ունենալ հայաստանցիների և աշխարհասփյուռ հայության գիտակցության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vartan says:

    Հայաստանի իրավունքն է որ ճանաչի որեվէ երկրի կամ ցանկացած ժողովրդի անկախությունը բայց չգիտես ինչու Հայաստանը այս խնդիրը լուծելու կամք չի դրսեվորում ու անցեալի ու ներկայի առիթները չի օգտագործում եվ առիթ է տալիս շատ շատերին ինչպես Մակեդոնովին որ միշտ կրկնեն ՛՛Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի ճանաչում ոչ մի պետություն՝ ներառյալ Հայաստանի Հանրապետությունը՛՛։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031