Եվ այսպես՝ հատուկ քննչական ծառայությունում ի՞նչ ցուցմունք է տվել analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը։ «Ժողովրդին» հասած տեղեկություններով՝ վերջինս ասել է, որ Տիգրան Ուրիխանյանից շորթում չի եղել։ Այլ ինքը եւ պատգամավորը կոնկրետ համագործակցել են՝ ունենալով այդ մասին նախնական պայմանավորվածություն։
Հիշեցնենք, որ պատգամավոր Ուրիխանյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, թե կան պատվիրատուներ, որոնք դրդել են իրենց. «Ուզում եմ հուսալ, որ քննության արդյունքում կբացահայտվեն նրանք, ովքեր դրդել են այդ կանանց։ Կարծում եմ՝ կքանդվի լուրջ կծիկ։ Կարծում եմ՝ վտանգի սլաքն արդեն ուղղված է իշխանության շրջանակներում ծվարած որոշ մակաբույծների ուղղությամբ, որոնք իրենց հսկողության տակ գտնվող բարոյականությունից զուրկ որոշ կայքերի շրջանակներում փորձում են հանրության մեջ քարոզչություն իրականացնել»։
Անդրադառնալով պատգամավորի արած այս հրապարակումներին՝ Անի Հովհաննիսյանն իրավապահներին հայտնել է, որ որեւէ պաշտոնյայի, կամ այսպես ասած՝ պատվիրատուի մասին չգիտի, քանի որ այն, ինչ ասում են, սուտ է։
Ասել է, թե կայքի տնօրենը իրավապահներին վստահեցրել է, որ իրականում որեւէ մեկը չի դրդել իրեն կամ չի պատվիրել, որ Ուրիխանյանի դեմ որեւէ բան հրապարակի, իսկ գումարը, որը վերցրել է նրանից, ընդամենը եղել է համագործակցության շրջանակներում պայմանավորված փոխհատուցում։
Կարդացեք նաև
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում