Ադրբեջանի կունգ-ֆուի ֆեդերացիան ոչ մարզական պահվածքի համար Եվրոպայի առաջնությունում որակազրկվելուց հետո հեռացվել է նաեւ Եվրոպայի կունգ-ֆուի ֆեդերացիայից։
Ինչպես հայտնի է, մայիսի 12-15-ը Լվովում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտի ժամանակ (մայիսի 13-ին), երբ պարզ է դարձել, որ 70 կգ քաշային Դավիթ Պետրոսյանը հաղթում է ադրբեջանցի մրցակցին, վերջինիս մարտավկան եւ մի շարք կողմնակիցներ մահակներով ռինգում հարձակվել են հայ մարզիկի վրա։
Նրանք այլեւս չեն կարող մասնակցել Եվրոպայի կունգ-ֆուի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի։
«Նրանց հավաքականին որակազրկեցին։ Եվրոպայի կունգ-ֆուի ֆեդերացիայից նրանց դուրս հանեցին։ Հիմա մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ աշխարհի առաջնությունից էլ նրանց հանեն, եւ արդեն նամակ ենք գրել Չինաստան»,- ասաց Հայաստանի կունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը։
Կարդացեք նաև
Եվրոպայի առաջնությունից Հայաստանի հավաքականը վերադարձել է մեդալների մեծ պաշարով՝ 6 ոսկի, 2 արծաթ եւ 1 բրոնզ։ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկով գրավել է երկրորդ տեղը։
Ք. Խ.
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում