«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը կարծում է, Վահան Բադասյան-Մանվել Գրիգորյան հեռակա բանավեճում ոչ թե մեղավորը խնդիրը բարձրացնողն է, այլ կատարողը:
Հիշեցնենք, որ Արցախի հերոս հրամանատար Վահան Բադասյանը պատմել էր, թե ինչպես է գեներալ Մանվելը հայհոյել զինվորներին Հադրութում, երբ ճանապարհը նեղ է եղել ու չի կարողացել իր ողջ շքախմբով լայն ճանապարհով անցնել:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Ալավերդյանը հայտարարեց. «Տհաճը ոչ թե հայտարարությունն է, այլ այն, թե ինչ է կատարվել: Այնպես չլինի, որ անողը պրծավ, ասողը` չէ: Հստակեցնենք, որ մեղքը պետք է տեսնել ոչ թե խնդիրը հնչեցնողի մեջ, այլ անողի»:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը համաձայնելով` նշեց. «Տհաճը այն է, որ այս իրավիճակում նման բան է տեղի ունենում, ոչ թե տհաճը հայտարարությունն է: Եվ դրա հետ միասին կան իրավապահ մարմիններ, որոնք պիտի զբաղվեն այդ հարցերով»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Այ թե բոլոր անողներին բացահայտենք ու պախարակենք , տհաճ մեղավորները կամաց կամաց կվերանան:
բոլորին պետք չե կշատանան սեռժին օձիքից բռնելը հերիք է վոր մյուսները չթփռտան