ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին խոսել է Եվրոպայի և Մերձավոր արևելքի ամենալուրջ խնդիրներից մեկը համարվող փախստականների խնդրի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական BBC-ն։
Արտահայտվելով վերը նշված թեմայի վերաբերյալ՝ Անջելինա Ջոլին ասել է, որ փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մեխանիզմը դադարել է աշխատել։ Նրա կարծիքով. «հակամարտությունների թիվը և արտագաղթի մասշտաբները այնքան են մեծացել, որ մեխանիզմը, որը նախատեսված էր փախստականների պաշտպանության և վերադարձի համար, դադարել է աշխատել»։
Տեղեկացնենք, որ Եվրոպայում փախստականների հարցը հատկապես արդիական դարձավ Մերձավոր Արևելքի և հյուսիսաֆրիկյան երկրներ հակամարտությունների հետևանքով։ 2015թ. Եվրոպա մուտք է գործել շուրջ 1,8 միլիոն փախստական։
Եվրոպական մի շարք երկրներ ուժեղացված ծառայություն են իրականացնում միջպետական սահմաններին, փախստականների հոսքը հնարավորինս կարգավորելու համար։