Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկների գրանցած հերթական արդյունքը. մասամբ վերականգնվել է կոկորդի քաղցկեղ ունեցող 62-ամյա  կնոջ ձայնը

Մայիս 17,2016 11:38

62-ամյա  Ա.Ս.-ն  չէր  կարող պատկերացնել, որ ձայնի խզվածությունը ոչ թե մրսածության կարճատև հետևանք է, այլ ծանր հիվանդության  նախանշան:

Երկու  ժամ  տևողությամբ  վիրահատության  շնորհիվ  այսօր մասամբ վերականգնվել է   62-ամյա  կնոջ ձայնը, ինչպես նաև   ազատ է շնչառության բնականոն  ճանապարհը:

Այս վիրահատական միջամտության   առանձնահատկությունն այն է, որ   կոկորդի  չարորակ  նորագոյացությունը հիմնականում հանդիպում  է  ծխախոտի  օգտագործումը  չարաշահող 90%   տղամարդկանց  մոտ,  իսկ  այս  դեպքում  հիվանդը  կին  է:

Բժիշկներին դիմելուց առաջ Ա.Ս.-ի մոտ կատարվել էր պարանոցի ՄՌՏ, կոկորդի բիոպսիա: Կլինիկական և լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել էր ‹‹Կոկորդի քաղցկեղ››: Տարբեր բժշկական հաստատություններում վերջին 5-6 տարվա  ընթացքում  կնոջ բուժումն ամբուլատոր պայմաններում չի հանգեցրել ապաքինման:

Վիրահատությունը կատարվել է  ‹‹Իզմիրլյան››   բժշկական կենտրոնի   քիթ-կոկորդ-ականջաբանության  բաժանմունքի  վարիչ   Վալերի  Ստեփանյանի կողմից, ով խոստովանում է, որ իր  մասնագիտական 40-ամյա գործունեության ընթացքում նման ախտորոշմամբ  առավելագույնը հինգ հիվանդ է ունեցել:

«Տարիների ընթացքում բուժման մեթոդը չի փոխվել: Հեռացվել է կնոջ  ձայնալարերից մեկը, և  լորձաթաղանթի առողջ մնացորդ-հյուսվածքներով  մենք փորձել ենք փոխարինել ձայնալարի ֆունկցիան»,- մանրամասնեց բժիշկը:

Նրա խոսքով` հետաքրքրական էր նաև այն հանգամանքը, որ ի տարբերություն նման ախտորոշում ունեցող մյուս հիվանդների, այս կինը  չի  ծխել: Ներկայումս  հիվանդը  առողջացմամբ  դուրս  է  գրվել   բժշկական կենտրոնից,  կարողանում է ինքնուրույն շնչել:  Գտնվում  է մասնագետների  դինամիկ  հսկողության  ներքո:

Հատկապես կանանց բժիշկը խորհուրդ է տալիս  ձայնում խռպոտության նշանների առկայության դեպքում դիմել նեղ մասնագիտական խորհրդատվության` հետագա բարդություններից խուսափելու նպատակով:

«Կոկորդի քաղցկեղ» ախտորոշմամբ այս կենտրոնում կատարվում է տարեկան  շուրջ 50 վիրահատություն:

 

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031