Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի պատճառով մենք կորցնում ենք շատ ավելի մեծ գումար, քան հատկացնում ենք որեւէ ոլորտի, այդ թվում՝ պաշտպանությանը. «Հայկական ժամանակ»

Մայիս 17,2016 11:20

Հայաստանի համախառն ներքին արդյունքը վերջին տարիներին տատանվում է 10-11 միլիարդ դոլարի սահմաններում։ Մեր ՀՆԱ-ի 5-7 տոկոսը կազմում է 500-700 միլիոն դոլար։ Այլ կերպ ասած, տարեկան մեր տնտեսությունը կոռուպցիայի պատճառով կորցնում է 500– 700 միլիոն դոլար։ Հավանակա՞ն է սա արդյոք։ Նշենք, որ սա շատ ավելի համեստ գումար է, քան Հայաստանին վերաբերող այլ ուսումնասիրություններով պարզված ցուցանիշները։

Երկու տարի առաջ Global Financial Integrity ամերիկյան հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է կապիտալի անօրինական արտահոսքերի ուսումնասիրությամբ, զեկույց էր հրապարակել, համաձայն որի՝ Հայաստանից վերջին 10 տարիներին անօրինական կերպով դուրս է բերվել 9,8 միլիարդ դոլար։ Ստացվում է, որ ըստ այդ կազմակերպության ունեցած հաշվարկների էլ տարեկան Հայաստանից ապօրինի դուրս է բերվում մինչեւ 1 միլիարդ դոլար, կամ ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսը։

Այնպես որ, ԱՄՀ-ի բերած տվյալները համադրելի են այլ կազմակերպությունների ներկայացրած գնահատականների հետ։ Global Financial Integrity -ի հրապարակած ցուցանիշը վերաբերում է ոչ միայն կոռուպցիային, այդ պատճառով ավելի մեծ է, քան ԱՄՀ-ի գնահատականը։ Այլ կերպ ասած, կարող ենք ընդունել ի գիտություն, որ տարեկան Հայաստանը միայն կոռուպցիայի պատճառով կորցնում է ավելի քան կես միլիարդ դոլար։

Իսկ որպեսզի պատկերացնենք, թե ինչ գումար է դա, նշենք, որ Հայաստանի ամբողջ պետական բյուջեն 2.5 միլիարդ դոլարից մի քիչ է ավելի։ Մեր պաշտպանությանը տարեկան ուղղվում է ավելի քիչ, քան կոռուպցիայի հետեւանքով կորսված կես միլիարդ դոլարն է՝ 430 միլիոն դոլար։ Առողջապահությանը այս տարի ուղղելու ենք 180 միլիոն դոլար, կրթությանը՝ 260 միլիոն դոլար…։ Այսինքն` կոռուպցիայի պատճառով մենք կորցնում ենք շատ ավելի մեծ գումար, քան հատկացնում ենք որեւէ ոլորտի, այդ թվում՝ պաշտպանությանը։

Հայաստանը ԼՂՀ-ին տարեկան հատկացնում է 100 միլիոն դոլար։ Հայաստանը ԼՂՀ-ին տարեկան 5-7 անգամ ավելի քիչ գումար է հատկացնում, քան մեր տնտեսությունը կորցնում է կոռուպցիայի պատճառով։

Մի համեմատական եւս։ ՀՀ կառավարությունը Ռուսաստանից ընդամենը 200 միլիոն դոլարի զենք եւ սպառազինություն պետք է ստանա, որը որոշ չափով հավասարակշռություն կմտցնի մեր եւ Ադրբեջանի զինուժի միջեւ։ Ընդամենը 200 միլիոն դոլար։ Իսկ մենք կոռուպցիայի հետեւանքով կորցնում ենք տարեկան ավելի քան կես միլիարդ դոլար։ Հիմա ի՞նչ, շարունակենք կոռուպցիայի դեմ պայքարելու մասին գեղեցիկ ճառեր գրել ու լսե՞լ, թե՞…։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031