Հայաստանի թեթեւ աթլետիկայի հավաքականի անդամ, եռացատկորդ Լեւոն Աղասյանը Աթենքում մասնակցել է միջազգային վարկանիշային մրցաշարի, որտեղ ցատկել է 16,16 մետր արդյունք, գրավել առաջին տեղը, սակայն Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշ չի նվաճել: Ուղեգրի համար պահանջվում էր ցույց տալ 16,85 մետր:
Մեր կանանց հավաքականի առաջատար Ամալյա Շառոյանը, որը վերջին շրջանում վազքային ձեւերից տեղափոխվել է հեռացատկ, արձանագրել է 6,33 մետր եւ նույնպես չի կարողացել Ռիոյի ուղեգիր ձեռք բերել, որի համար անհրաժեշտ էր ցույց տալ 6,70 մետր: Սակայն նրանք եւ մեր էլի մի քանի թեթեւ աթլետները դեռ երկու հնարավորություն ունեն: Արդեն մայիսի 21-ին Տիրանայում կմեկնարկի եւս մեկ վարկանիշային մրցաշար, իսկ մայիսի 28-ին Արտաշատում կկայանա Հայաստանի առաջնությունը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
17.05.2016