Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովը բացահայտում է Վիեննայի հանդիպման արդյունքները. Հայաստանն ու Ադրբեջանը տրամադրված են փոխզիջումների ԼՂ հարցում. (Տեսանյութ). «ՌԻԱ»

Մայիս 17,2016 10:38

2016թ. մայիսի 16-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, համանախագահների և համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ, հանդիպեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Երկու երկրների նախագահների միջև հանդիպումն առաջինն էր 2016թ. ապրիլի սկզբին կողմերի միջև տեղի ունեցած ռազմական բախումներից հետո։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։

Հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մի շարք հայտարարություններ է արել, որոնց միջոցով մեկնաբանել է հանդիպման արդյունքներն ու բացահայտել որոշակի մանրամասներ։ Լավրովի խոսքերով՝ հակամարտ կողմերի շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման մասին պայմանավորվածությանը հնարավոր եղավ հասնել ապրիլյան դեպքերից հետո՝ նախագահների մասնակցությամբ կայացած առաջին իսկ հանդիպմանը։

Շարունակելով խոսել Վիեննայի հանդիպման արդյունքների մասին՝ Լավրովն ասել է. «Հիմքեր կան ենթադրելու, որ Բաքուն ու Երևանը փոխզիջումների են տրամադրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Խնդրի կարգավորման միջնորդները կնպաստեն դրան»։

Ավելի մանրամասնելով փոխզիջումների մասին թեման՝ Լավրովն ավելացրել է. «Փոխզիջումը հնարավոր է միշտ։ Համենայն դեպս, եթե չլիներ այդպիսի հնարավորություն, ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան կդադարեին զբաղվել այս ամենով։ Մենք նպատակաուղղված ենք գործը ավարտին հասցնել, որպեսզի սկսենք շարժվել հակամարտության ամբողջական կարգավորման ուղղությամբ։ Հաշվի առնելով կողմերի միջև առկա լարվածությունը, դա պետք է կատարվի փուլերով և հնարավոր է առաջին փուլի պարամետրերի համաձայնեցման հնարավորությունն առկա է։ Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ հայկական և ադրբեջանական կողմի բանակցողները տրամադրված են փոխզիջումները ձևակերպելու հարցում։ Մենք ամեն կերպ կաջակցենք դրան»։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոսել է նաև բանակցությունների հետագա ընթացքի մասին. «Հունիսին Ադրբեջանի և Հայաստանի նախագահները կհամաձայնեցնեն հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետները, որի ընթացքում, հաշվի առնելով այն, ինչն արդեն կատարվել է քաղաքական գործընթացների շրջանակներում, կշարունակվեն աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման պարամետրերի համաձայնեցման շուրջ»։

https://www.youtube.com/watch?v=v5Gh8pwGSfY

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031