Լրահոս
Օրվա լրահոսը

Վեց տարում ստվերային տնտեսությունը զգալի աճել է. «Հրապարակ»

Մայիս 17,2016 10:26

2014թ. մայիսի 14-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց խոշոր գործարարներին եւ ասաց, որ անհրաժեշտ է աշխատել թափանցիկ եւ օրենքի շրջանակում։ Մինչեւ հուլիսի 1-ը ժամանակ տվեց բոլորին, այդ թվում՝ իր մերձավոր շրջապատին՝ ստվերից դուրս գալու համար։

Խոշոր բիզնեսմենի համարում ունեցող Գագիկ Խաչատրյանն էլ երկու ամիս անց՝ հուլիսի 1-ից հետո հայտարարեց, թե այն տնտեսվարողների հանդեպ, որոնք ինքնուրույն ստվերից դուրս չեն գա, կոշտ պատժամիջոցներ կկիրառվեն։ Կառավարությունը կանչում էր առանձնացրած 16 ոլորտների ներկայացուցիչներին, ներկայացնում ցուցանիշներ, մատ թափ տալիս եւ պահանջում ավելի մեծ շրջանառություն ցույց տալ։ Խոսքը միլիարդավոր դրամների մասին է։

Այս հայտարարություններից հետո պարբերաբար հայտարարվում է, որ ստվերի դեմ պայքարի արդյունքում այսքան ու այսքան գումար է մուտք արվել բյուջե։ Միայն 2014 թվականին դա կազմել է 16 մլրդ. դրամ։ 2016 թվականին նախատեսվում է ստվերային բիզնեսից բերել 23 մլրդ. դրամ։

Թվում է, թե ամեն ինչ նորմալ տեմպերով գնում է։ Բայց 2016թ. փետրվարին Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան-Սանչեսը կրկին հայտարարեց, թե ստվերային տնտեսությունը Հայաստանում 30-50 տոկոս է կազմում։ Այսինքն՝ 2010 թվականին հայտարարած ցուցանիշից մի բան էլ վատ արդյունք ունենք, եթե այն ժամանակ վերին շեմը 40 տոկոս էր, այժմ՝ 50։

Սա զարմանալի ցուցանիշ է. փաստորեն, մի կողմից կառավարությունն ամեն տարի միլիարդավոր դրամներ է բացահայտում եւ բերում բյուջե, մյուս կողմից ստվերը մեծանում է։ Նշանակում է, որ հարգելի կառավարության մեթոդները ճիշտ չեն, եւ խնդիր կա հարկային օրենսդրության հետ։ Այն թեեւ հիմնովին փոխվում է, սակայն դեռ հայտնի չէ հնարավոր ազդեցությունը տնտեսության եւ բիզնեսի վրա։ Հայաստանում միջին տնտեսվարող սուբյեկտը հարկերի վճարումից ու աշխատավարձից հետո ունենում է չնչին շահութ, ինչը եւ դառնում է ստվերայնության պատճառ։ Ստվերն ամենամեծ ներկայությունն ունի աշխատողների իրական թվաքանակի պատկերի եւ աշխատավարձերի մակարդակի ուղղությամբ։

Իսկ ընդհանրապես, ինչպես խոստովանում են ֆիննախարարության ներկայացուցիչները, Հայաստանում ստվերային տնտեսությունն այս կամ այն չափով առկա է ամենուրեք։

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031