Վիեննայում երեկ տեղի ունեցան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Սարգսյան-Ալիև հանդիպումն ու դրան նախորդած մի քանի այլ աշխատանքային հանդիպումները միջնորդների և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև՝ արդեն առանձին ֆորմատներով: Մայիսի 16-ին տեղի ունեցած բանակցությունները հաջորդեցին ապրիլյան պատերազմական սրացումներին, Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիային:
Ալիևի հետ հանդիպումից առաջ, որը տեղի է ունեցել ոչ միայն համանախագահների, այլ նաև համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների ներկայությամբ, Սերժ Սարգսյանը հանդիպել է նախ Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, իսկ դրանից հետո նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Ընդ որում՝ հայկական կողմը հայտարարել էր, որ այդ հանդիպումների արդյունքներից է կախված, թե արդյոք Սարգսյանը կհանդիպի՞ Ալիևին:
Թե՛ Մոգերինիի, թե՛ Քերիի հետ Սարգսյանը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, քննարկել է հրադադարի պահպանման համար անհրաժեշտ քայլեր կատարելու, 1994 և 1995 թվականների համաձայնագրերը պահպանելու հարցերը: Ֆեդերիկա Մոգերինիի հետ քննարկվել է հակամարտության կարգավորման Մինսկի խմբի ջանքերին Եվրամիության աջակցության հարցը, Սերժ Սարգսյանն էլ կարևոր է համարել, որ ԵՄ պաշտոնյաները լինեն ավերածության ենթարկված բնակավայրերում:
Այդ հանդիպումներից հետո տեղի է ունեցել հենց Սարգսյան-Ալիև հանդիպումը համանախագահների և նրանց արտգործնախարարների ներկայությամբ: Հանդիպումից հետո հայտարարվել է, որ համաձայնություն է ձեռք բերվել 1994 թվականի համաձայնագիրը պահպանելուն ուղղված քայլերի, հրադադարի խախտման հետաքննությունների մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ մշտական ներկայացուցչի մշտադիտարկող թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ քայլերի շուրջ:
Կարդացեք նաև
Ի՞նչ է ենթադրում այս ամենը՝ առայժմ պ
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում