Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ավստրիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Աղբյուրի փոխանցմամբ` Քերին ցանկություն է հայտնել, որպեսզի կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջը, իսկ փոխադարձ վստահության վերականգնմանն ուղղված քայլերն ամրապնդվեն: Քերին ընդգծել է, որ բանակցությունները պետք է շարունակվեն:
«Նախագահ Իլհամ Ալիեւը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` հանդիպումը կազմակերպելու համար: Իլհամ Ալիեւը պատրաստակամություն է հայտնել շարունակելու այդ հարցերի շուրջ բանակցությունները»,-նշված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ավարտվեցին երեք ժամից ավելի տեւած բանակցությունները: Բանակցային սենյակից դուրս եկած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս ընթացան բանակցությունները, այսպես արձագանքեց. «Նորմալ, հայտարարություն կանեն, կլսեք»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ