Քիչ առաջ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ավարտվեցին երեք ժամից ավելի տեւած բանակցությունները: Բանակցային սենյակից դուրս եկած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս ընթացան բանակցությունները, այսպես արձագանքեց. «Նորմալ, հայտարարություն կանեն, կլսեք»:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ կայացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որին մասնակցեցին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները եւ Մինսկի խմբի համանախագահները:
Ավելի վաղ ՀՀ նախագահը հանդիպել էր նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հավելենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի վերջին հանդիպումը կայացել էր դեկտեմբերի 19-ին` Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ