Լրահոս
Օրվա լրահոսը

Պետքարտուղարության մեկնաբանությունը Քերրի-Ալիեւ-Սարգսյան հանդիպման շուրջ (Տեսանյութ)

Մայիս 17,2016 00:19

Վաշինգթոնում կայացած ասուլիսի ընթացքում ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո խոսնակ Ջոն Քըրբին ընդգծել էր, որ Ջոն Քերրին նախատեսում է քննարկել հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ փոխվստահության ամրապնդման միջոցները եւ համապարփակ կարգավորման համար բանակցությունների վերսկսման հեռանկարները.

«Խնդիրներից մեկը, որը պետքարտուղարը միանշանակ ցանկանում է քննարկել, վերաբերում է նրան, թե ինչպես պետք է լավագույն կերպով նվազեցնել լարումը, կրճատել բռնությունները, որոնք, ցավոք սրտի, շարունակվում են: Գոյություն ուներ 1994 թվականին կնքված հրադադար, որն ակնհայտորեն չի պահպանվել: Այնպես որ, չափազանց փխրուն անվտանգությունն այդ շրջանում պետքարտուղարի անհանգստության առարկան էր, եւ նա ցանկանում է ուղիներ գտնել՝ լարվածության նվազեցման համար»:

Անդրադառնալով խաղաղ բանակցությունների կարեւորությանը` պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քըրբին ասել է, որ ամերիկյան կողմը տեսնում է, թե որքանով են ավելացել բռնությունները, տեսնում է, որքան է սրվել լարվածությունը, եւ փորձում է օգնել, գտնել լարվածությունը մեղմելու ուղիներ.

«Մենք միշտ հետաքրքրված ենք եղել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմամբ, հարցը միջնորդության մեջ չէ: Մեզ համար կարեւոր է տեսնել, որ լարվածությունը նվազում է, որ բռնությունները դադարում են, հրադադարը պահպանվում, եւ որ կողմերն աշխատում են ավելի լավ արդյունքի հասնելու համար՝ քաղաքական երկխոսության եւ բանակցությունների միջոցով: Հենց սա է, որ մենք ցանկանում ենք խթանել»:

Տեսանյութը՝ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031