Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները չհասկացան՝ ինչ արեցին մեզ հետ». Մերուժան Տեր-Գուլանյան

Մայիս 16,2016 23:12

«Իշխանություններն իրենց գործունեությամբ պետք է խոնարհվեն մեր ժողովրդի առաջ ու համբուրեն նրա ճակատը: Այնպիսի ժողովուրդ, ինչպիսին մերն է, իրավունք չունի աղքատ ապրելու»,- «Հայելի» ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:

Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմի հենց սկզբից երևան եկած ազգային միասնությունը հիացնող է, և ամեն ինչ պետք է արվի այդ ամենը պահպանելու համար:

«Մենք Արցախից ավելի շատ բան ունենք սովորելու, քան Եվրոպայից,- ընդգծեց նա,- Ղարաբաղը դարձել է նախագահի շուրջ համախմբված լրջագույն պետություն: Մենք էլ պիտի կարողանանք կողքի դնել մանր-մունր վեճերը: Ավելի տաք օրեր կգան, այդ ժամանակ կարելի է շարունակել վիճել: Իսկ հիմա պետք է հավաքվենք երկրի նախագահի շուրջ ու գնանք առաջ: Մենք հայրենիքի խնդիր ունենք: Անկախ հայրենիքից ավելի վեհ բան աշխարհում գոյություն չունի: Ոչ մի մշակույթ բանի պետք չէ, եթե չի ստեղծել անկախ պետականություն: Մենք բոլորս՝ կին, տղամարդ, մտավորական, բանվոր, պետք է հայրենիք «հագնենք», հայրենիքը՝ իբրև զգեստ:

Վերջերս, օրինակ, նկատել եմ, որ անգամ տաքսիների վարորդների խոսքն է փոխվել: Առաջ, որպես կանոն, նստում սկսում էին բողոքել: Ասում էի՝ այ մարդ, դեմդ նայիր. քո գործը չէ, կամ ընտրվիր պատգամավոր, գնա Ազգային ժողովում ինչ ուզում ես, ասա: Բայց այսօր այդ բողոքող վարորդներն «անհետացել» են: Այսինքն՝ նրանք կան, նրանց լեզուն է փոխվել: Բոլորը հայրենիքի, զինվորի մասին են խոսում, հպարտանում մեր հավաքականությամբ: Վերջին հաշվով, ադրբեջանցիները չհասկացան՝ ինչ արեցին մեզ հետ ապրիլյան պատերազմի ընթացքում: Մի ողջ ազգ դարձավ մի մարդ»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031