Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյանը՝ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալության մասին

Մայիս 16,2016 22:44

«Վերջին տարիներին ՊՆ-ից  մոտ մի քանի տասնյակ նման աստիճանի բարձրաստիճան պաշտոնյա է ազատվել, բայց ոմանց  ազատումները տվյալ պահին դարձել են մամուլի համար կարեւոր լուր, ոմանց ազատումներն անտեսվել են: Այդ կարճ ժամանակահատվածում այդքան մեծ թվի ազատումները ինչի մասին են խոսում, ընդ որում, մի մասը քրեական պատասխանատվության է ենթարկվել:

Բանակ կոչվածն ինքնամաքրվում է, պահանջները խստացվում են՝ բանակի շարքերում եղած մարդկանց ստիպելով համակերպվել պահանջների հետ: Մինչեւ այս պաշտոնյան ամիս ու կես առաջ էլ մեկ այլ պաշտոնյա ձերբակալվեց, սա մշտական գործընթաց է, ովքեր թերանում են, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանի ձերբակալությանը:

Ըստ նրա, ռազմական հիերարխիա գոյություն ունի, ու ինքը իրավասու չէ մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները՝ ինչու, ինչի համար են ազատվում բարձրաստիճան պաշտոնյաները. «Ամեն ինչ չէ, որ իրավասու մարդիկ կարող են ձեզ ներկայացնել: Այն, որ պատերազմների, ֆորս-մաժորների ժամանակ կատարվում են կտրուկ որոշումներ, պաշտոնի փոփոխություններ, նոր մարդկանց  նշանակումներ, բնական է:

Պարտադիր չէ, որ ամեն մի նման դեպք, անպայման, հանրությանն ընկալելի մակարդակում ներկայացվի: Շատ հարցեր կան, միգուցե ժամանակի հետ իմանաք, կամ չիմանաք: Բանակն այս օրերին չի կարող ամեն ինչ ձեզ ներկայացնել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Արդյո՞ք ավտոծառայության պետի պաշտոնանկությունը կապ չունի Իջևանում զինվորի սպանության հետ, որը թույլ չէր տվել սպաներին բենզին գողանալ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031