Մոտ 30 րոպե առաջ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի կենտրոնում գտնվող հյուրանոց ժամանեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ադրբեջանի պատվիրակությունը դեռ չի ժամանել:
Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտգործնախարարների հետ: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան նույն սենյակում բանակցելու են ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների հետ:
Թե ինչ արդյունքներ կարձանագրվեն, պարզ կլինի ավելի ուշ:
Քիչ առաջ ժամանեց նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Կարդացեք նաև
«Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ այս պահին սկսված է»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ