Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե նորմալ վկա լիներ, վաղուց եկած կլիներ». Հեկտոր Սարդարյան

Մայիս 16,2016 22:00

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակե քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի  եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով գրավոր ապացույցների հետազոտումը:

Պաշտպանական կողմը նշեց, որ սպանվածին՝ Մովսես Ներսիսյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերված մանրաթելերը Իսրայել Սարգսյանի հագուստի մանրաթելերը չեն եղել:

Հետո պարզվեց, որ հեռախոսազրույցների ձայնագրություններով փորձագետները պարզել են խոսողի ինքնությունը՝ Իսրայել  Սարգսյանն է եղել, բայց նրա զրուցակցի ինքնությունը պարզել չի հաջողվել:

Դատարանում հրապարակվեց ԱԱԾ քննչական վարչության գրությունը, որում նշված էին ոստիկանների թույլ տված թերացումները:  Մասնավորապես, Մովսես Ներսիսյանի սպանությունից ժամեր առաջ Իսրայել Սարգսյանը անհետացել է ոստիկանների հսկողությունից դուրս է մնացել:

Դատական նիստից հետո Իսրայել Սարգսյանի պաշտպան՝ փաստաբան Հեկտոր Սարդարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս փուլում հրապարակվում են փաստական այն տվյալները, որոնք չեն վերաբերում վկաների ցուցմունքներին. «Այն հույսով, որ վկաները, որոնք դեռ չեն եկել, հնարավոր է գան: Դրա համար էլ նրանց նախաքննական ցուցմունքները չենք հրապարակում: Եթե համոզվենք, որ անհույս է այդ վկաներին սպասելը, այն վկաների ցուցմունքները, որոնք կարեւոր ենք համարում, կհրապարակենք»:

Մեր հարցին՝ ինչն է պատճառը, որ վկաները հրաժարվում են դատարանում հարցաքննությունից, պարոն Սարդարյանն ասաց. «Որովհետեւ վկաներն ավելի խելքով են, քան իրենց  գրողները: Վկան գա, ինչ ասի, եթե նորմալ վկա լիներ, վաղուց եկած կլիներ: Այսինքն, անունը վկա է, բայց իրականում գործի հետ կապված որեւէ փաստ չի ներկայացնի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031