ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի հայ համայնքի ղեկավար Աղասի Ալեքսանյանի կողմից Արագածոտնի մարզից ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվեց աջակցություն:
Յուրաքանչյուր ընտանիքին նախատեսված էր 1000- ական ԱՄՆ դոլար, որը հատկացնելու համար հայ համայնքի ղեկավարի ներկայացուցիչը այցելեց Արտաշավան, Վարդաբլուր եւ Կարմրաշեն եւ հանդիպեց Քյարամ Սլոյանի, Միշա Աղաջանյանի ու Ռաֆիկ Հակոբյանի ծնողներին:
Մինչ համայնքներ այցելելը, Աղասի Ալեքսանյանի ներկայացուցիչը հանդիպեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանին, տեղեկացրեց իրենց նախաձեռնության մասին: Մարզպետը շնորհակալություն հայտնեց ցուցաբերած աջակցության համար:
Արագածոտնի մարզպետարան