Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր ՀԷԿ-երի պատճառով սահմանագոտու բնակիչները ոռոգման ջրի պակաս ունեն

Մայիս 16,2016 21:03

Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Հախում գետի վրա գործող 2 փոքր հիդրոէլեկտրակայանների պատճառով իր համագյուղացիները ոռոգման ջրի պակաս են զգում: Գյուղապետն ասաց, որ դա այդպես է, սակայն Վերին Ծաղկավանի բնակիչներից առավել նշված պատճառով ոռոգման ջրի պակաս են զգում Վարագավանի եւ Պառավաքարի բնակիչները:

xoghovak3

Նա ասաց, որ Վ. Ծաղկավանի վերին եւ ներքին հատվածներում գտնվող փոքր ՀԷԿ-երը կառուցված են «Սիրարփի» եւ «Ակինք» ՍՊԸ-ների կողմից,դրանց տերերը տեղացի չեն, Երեւանի բնակիչներ են: Վ. Ղազարյանի վկայությամբ՝ այդ փոքր ՀԷԿ-երից մեկը իրենց համայնքի բյուջե տարեկան 100 հազար, մյուսը՝ հազար դրամ է մուծում: Հարցրինք՝ ինչո՞ւ ընդամենը հազար դրամ: Համայնքապետն ասաց, որ այդ փոքր ՀԷԿ-ը կառուցված է տվյալ ընկերության կողմից սեփականաշնորհված տարածքում, 1000 դրամը համայնքի բյուջե մուծվող գույքահարկ է:

Վ. Ղազարյանին հարց տվեցինք՝ այդ փոքր ՀԷԿ-երը Հախումից ավե՞լ քանակի ջուր են վերցնում, քան սահմանված է: Գյուղապետն ասաց, որ եթե փոքր ՀԷկ-երը սահմանված քանակի ջուր վերցնեին, Հախում գետում ընդհանրապես ջուր չէր լինի:
Հավելենք, որ  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության իրացման գծով տնօրենի տեղակալ, էլեկտրաէներգիայի հաշվառման եւ հսկման դեպարտամենտի նախկին պետ Արսեն Գաբրիելյանին պատկանող «Սիրարփի» փոքր ՀԷԿ-ը 2012-2015թթ. արտադրել է քիչ էլեկտրաէներգիա, սակայն ՀԷՑ-ից ստացել է ավելի շատ գումար:

Լուսանկարները՝ Էկոլուրի

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031