Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գարեգին Զուգասզյան. «Վիեննա գնալն արդեն իսկ զիջողություն է»

Մայիս 16,2016 19:30

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը վերսկսել է հանրահավաքները և Ազատության հրապարակում անցկացվող ասուլիս-քննարկումները: Ազատության հրապարակում «Կարգավորման գործընթացից Արցախին դուրս թողնելու վտանգը» թեմայով քննարկմանը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանն այս առիթով հայտարարեց. «Մենք գտնում ենք, որ նման քաղաքականությունը, որն իրականացվում է ժողովրդի մեջքի հետևից, երբեք չի կարող լինել ժողովրդի շահերին համաձայն»:

Պարոն Ղուկասյանը հիշեցրեց 1994-ը, երբ կրկին ժողովրդի մեջքի հետևում ազգային շահերին անհամապատասխան որոշում կայացվեց: Իրենց` հանրահավաքային պայքարը վերսկսելու որոշումը պարոն Ղուկասյանն այսպես պատճառաբանեց. «Նպատակ ունենք ցույց տալ Սերժ Սարգսյանին ու վարչախմբին, որ չի ստացվի ծածկադմբոց անել մեր ժողովրդի շահերին հակասող  որոշում: Մենք դա թույլ չենք տալու, և ժողովրդին ճշմարիտ ինֆորմացիա ենք հասցնելու: Ուստի անհրաժեշտություն է առաջացել վերսկսել բողոքի ակցիաները. Նախատեսվում է հանրահավաք»:

Անդրադառնալով պետական կառավարման համակարգում գոյություն ունեցող հիմնախնդիրներին` պարող Ղուկասյանը հայտարարեց. «Դեռ ստույգ չէ, բայց տեղեկություններ կան, որ Միհրան Պողոսյանի կարողությունը հասել է մինչև 800 միլիոնի:  Հասկանալի է, որ նա իր անձնական բիզնեսներով չէր կարող դրան հասնել, որ ինչ-որ մեկի համար գանձապահի ծառայություն է հատուցել. պարզ չէ՞ ում համար, Սերժ Սարգսյանի»:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Զուգասզյանը մեր երկրում վարվող քաղաքականությունը համեմատեց նավահանգիստը չիմացող նավի հետ, քանի որ նավի ղեկին գտնվող անձնավորությունը չգիտի`իր նավն ուր է գնում:  Պարոն Զուգասզյանը հայտարարեց, որ «Արցախի ճանաչման հետ կապված խայտառակությունները վկայում են այն մասին, որ մեր  նավը չգիտի` ուր է գնում»:

Ըստ նրա` Ընտրական օրենսգրքի շուրջ կատարվածն էլ կրկին ապացուցեց, որ իշխանությունն ընդամենը մտահոգ է իր սեփական վերարտադրության հարցերով: Անդրադարձ կատարվեց դիրքեր հանձնելու խնդրին: Պարոն Զուգասզյանն այս առիթով հայտարարեց. «Այդ կորցրած 700 քմ տարածքին անտարբեր վերաբերվելը, այս ծածկադմփոցը  կասկածներ է առաջացնում, որ ամենը միտումնավոր է եղել»:

Վիեննայում Սերժ Սարգսյանի` Իլհամ Ալիևի հետ հանդիպման գնալը Գարեգին Զուգասզյանը համարում է զիջում. «Վիեննա գնալն արդեն զիջողություն է, մենք ստիպված ենք Վիեննա գնում: Բայց նախապես հայտարարվել էր, որ որոշակի պայմանների դեպքում միայն կարող են բանակցությունները վերսկսվել: Սա խոսում է այն մասին, որ երկրում հստակորեն պետք է փոխվի մտածողությունը: Նույնն էլ բանակի պարագայում: Հենց նույն այդ քաղաքականությունը կերտող մարդիկ են եղել, որոնք հստակ հրաման չեն տվել գնալ առաջ, այնինչ բանակը պատրաստ է եղել նախահարձակ լինել, վերադարձնել կորցրած դիրքերը, նաև ազատագրել Շահումյանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031