Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծը անհանգստացնում է Գերմանիայի ԱԳ նախարարին. «Հաբերլեր»

Մայիս 16,2016 19:10

Օրեցօր ավելի ու ավելի են հաճախակիանում Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության նախագծի քննարկման վերաբերյալ խոսակցությունները։ Հայ ժողովրդի եղեռնը, Գերմանիայի խորհրդարանի կողմից որպես ցեղասպանություն ճանաչելու նախագծի վերաբերյալ արտահայտվել է նաև այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։ Այդ մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը, արտահայտվելով 2016թ. հունիսի 2-ին այդ երկրի խորհրդարանում նախատեսված Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի քննարկումներին, ասել է, որ ինքը անհանգստացած է Գերմանիայի խորհրդարան ներկայացված նախագծից։

Արտահայտվելով Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի մասին՝ Շտայնմայերը, մասնավորապես, ասել է. «Հուսով եմ՝ այս նախագծի պատճառով թուրք-գերմանական հարաբերությունները չեն վնասվի և մենք միասին լավ կաշխատենք»։ Գերմանիայի ԱԳ նախարարը այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր մտահոգությունները հայտնում էր նաև 2015թ.՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրեին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031