Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Մեր բնակիչներն ավելի սրտացավ ու հոգատար են դարձել քաղաքի հանդեպ»

Մայիս 16,2016 17:30

Երևանի քաղաքային ջերմատուն կատարած աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև առկա կանաչ տարածքների խնամքին՝ նկատելով, որ տվյալ տարածքների ընդլայնմանը զուգահեռ այս տարիների ընթացքում կանաչապատման ձեռնարկություններում մոտ 150 նոր աշխատատեղեր են ավելացել: Տվյալ ձեռնարկություններում այսօր աշխատում են շուրջ 650 աշխատակիցներ, հունիս-հոկտեմբեր ամիսներին էլ ներգրավվում են լրացուցիչ ևս 100 ժամանակավոր աշխատակիցներ:

«Օգտվելով առիթից՝ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր այդ մարդկանց, ովքեր իրենց իսկապես ծանր աշխատանքով անում են առավելագույնը, որպեսզի մեր բոլորի մեծ տունը միշտ ունենա հաճելի, կոկիկ և ներկայանալի տեսք»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը խոսել է նաև կանաչապատման հարցում բազմաթիվ տնտեսվարողների բարեխիղճ աշխատանքի և համագործակցության կարևորության մասին:
«Կանաչ տարածքների պահպանման ու խնամքի հարցում կարևոր ներդրում ունեն նաև մեր շատ տնտեսվարող սուբյեկտներ, որոնք տարեցտարի ավելի ու ավելի մեծ պատասխանատվությամբ ու սրտացավորեն են մոտենում հարակից տարածքների բարեկարգման պարտադիր նորմերի կատարմանը: Անգամ մրցակցություն է նկատվում նրանց մեջ, թե տնտեսվարող որ սուբյեկտի հարակից տարածքը կլինի ավելի կանաչապատ ու բարեկարգ: Սա, անշուշտ, շատ ողջունելի է», – նշել է Տարոն Մարգարյանն ու համոզմունք հայտնել, որ նրանց օրինակը վարակիչ կլինի նաև բոլոր այն տնտեսվարողների համար, ովքեր դեռևս թերանում են պարտադիր բարեկարգման նորմերի կատարման հարցում: Քաղաքապետը նշել է, որ վերջնական նպատակը ոչ թե թերացողներին օրենքով սահմանված կարգով տուգանելը, այլ քաղաքի հանդեպ յուրաքանչյուրի սրտացավ ու հոգատար վերաբերմունքն արմատավորելն է:

«Ես համոզված եմ, որ մենք անպայման կհասնենք այնպիսի արդյունքի, երբ յուրաքանչյուրը պատասխանատու կզգա իր հնարավորության շրջանակում կանաչ ու մաքուր պահել քաղաքը: Մեր համաքաղաքացիների մեծ մասն էլ այս տարիների ընթացքում շատ ավելի սրտացավ ու հոգատար է դարձել քաղաքի հանդեպ, և առաջին հերթին հենց նրանք չեն հանդուրժի իրենց շրջապատող անբարեկարգ տարածքի առկայությունը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղա քապետն առանձնակի կարևորել է նաև միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ վերջին տարիներին նրանք բավականին շոշափելի մասնակցություն են ունենում համաքաղաքային նշանակության ծրագրերի իրականացման, այդ թվում նաև կանաչ տարածքների ընդլայնման և բարեկարգման հարցում:

«Վերջին 3-4 տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցությունը հաշվի առնելով ՝ ես համոզված եմ, որ մեր համաքաղաքացիների ու մեր գործընկերների հետ միասին քաղաքի հանդեպ դրսևորած սրտացավությամբ ու հոգատար վերաբերմունքով մենք անպայման կունենանք մեր ավելի կանաչապատ ու գեղեցիկ Երևանը», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու վստահեցրել, որ թե՛ Երևանի քաղաքապետարանի և թե՛ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը շարունակելու են անել ամեն ինչ, որպեսզի օր առաջ ավելի բարեկարգ ու հարմարավետ դարձնեն մայրաքաղաքի բնակիչների միջավայրը:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031