Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետի կողմից զենքով պարգևատրված անձանց վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվի

Մայիս 16,2016 17:28

2016 թ. մայիսի 16-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Կ. Ավետիսյանի, հրապարակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Կառավարության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործով վճիռը, որով Դատարանը մերժեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը: Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվության հարցմամբ դիմել էր ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն ՀՀ վարչապետի կողմից 1992-2015 թթ. զենքով պարգևատրված անձանց քանակի, հանձնված զենքերի տեսակների մասին՝ միաժամանակ խնդրելով տեղեկատվությունը տրամադրել ըստ առանձին տարիների և անձանց:

ՀՀ Կառավարության գրությամբ տրամադրվել էր ոչ ամբողջական տեղեկատվություն, այն է՝ տրամադրվել էր 1998-2015 թթ. ընթացքում զենքով պարգևատրված անձանց քանակը, և նշելով, որ զենքով պարգևատրելու վերաբերյալ ՀՀ Վարչապետի որոշումներն անհատական իրավական ակտեր են՝ չէին տրամադրվել նաև զենքով պարգևատրված անձանց տվյալները:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031