Այսօր լրագրողները ԱԺ-ում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե սահմանում իրավիճակն ինչպե՞ս է գնահատում, արդեն տեսնում ենք Նախիջեւանի սահմանում է դիրքապահ զոհվում, ՀՀ սահմանները նույնպե՞ս վտանգված են: Նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որ ՀՀ սահմանները թե՛ Տավուշից, թե՛ Ադրբեջանից նույնքան աստիճանի վտանգված են, ինչպիսին եղել է ԼՂՀ հատվածում, բայց, իհարկե, ցանկացած կրակոց է մտահոգիչ՝ լինի Տավուշում, թե ԼՂՀ-ում»:
Արմենչիկի՝ զինվորներին ստորացնելով բարեգործություն անելու միջադեպի հետ կապված, Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ հետաքննություն են սկսելու:
Հարցին՝ հետաքննեցի՞ք, ի՞նչ եղավ՝ նա պատասխանեց. «Ուսումնասիրել են, դեպքը ԼՂՀ-ում է տեղի ունեցել: Այդտեղ քրեական որեւէ հանցավոր բան չկա, մի քիչ անփութություն է տեղի ունեցել, որի համար հրամանատարությունը զգուշացում է ստացել»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ այն հրամանատարը, որը Սամվել Ալեքսանյանից մեքենա էր ստացել, աշխատանքից ազատվել է: Նա պատասխանեց. «Հնարավոր է, ես էդպես ամեն մի ազատումն ու նշանակումը չեմ կարող մեկնաբանել եւ ճիշտ էլ չեմ գտնում մեկնաբանելը: ՀՀ ԶՈՒ-ում կան բազմաթիվ զորամասեր, հրամանատարներ, այդ մակարդակի նշանակումներն ու հեռացումները սխալ է մեկնաբանել: Պատգամավորը կարող է տվյալ հատվածի զորամաս է գնացել, իր սրտի ուզածը եղել է ինչ-որ մի բանով օգնել, փորձել է օգնել: Հիմա հրամանատարը էդ պահին Պողոսը կլիներ, թե Պետրոսը, նա նվիրելու էր էդ հրամանատարին: Այդ հրամանատարը կարող է վաղը պաշտոնի բարձրացում ստանա, կամ հեռացվի: Ընդհանրապես լավ կամ վատ աշխատանքի համար չի, մեր հրամանատարները 1-2 տարի ծառայում են մի զորամասում, հետո տեղափոխվում են այլ զորամաս՝ ծառայության պայմանները փոխելու եւ ընտելանալու համար»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
շատ չենք կարեվոր փաստերը անփութության տեղ անց կացնում.