Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Այվազյան. Հայաստանի մարտավարությունը, անհրաժեշտության դեպքում, պետք է ընդգրկի նաեւ հայկական հսկողության տակ գտնվող տարածքների ընդլայնումը

Մայիս 16,2016 17:20

Հայ ականավոր պատմաբան եւ քաղաքագետ, 1993-94թթ. Վիեննայում ԵԱՀԽ /այժմ` ԵԱՀԿ/ ՀՀ պատվիրակության գործող ղեկավար, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն դոկտոր Արմեն Այվազյանը կրկին անդրադարձավ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի աշխարհաքաղաքական ապագայի եւ ներկայիս անվտանգության կայունության վիճահարույց վերլուծությանը:

Դոկտոր Այվազյանի խոսքով, Հայաստանի ժողովրդագրական եւ տնտեսական ճգնաժամը, ինչպես նաեւ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վարած անհետեւողական քաղաքականությունը, ազդում են Հայաստանի կարողությունների վրա` ազատվելու Ադրբեջանի կողմից սկսված հյուծման պատերազմից:

Untitled-1

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի փորձը բլիցկրիգ /կայծակնային պատերազմ/ անել ձախողվեց: Ապրիլյան քառօրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը փոխել է իր մարտավարությունը եւ սկսել է վարել հյուծման պատերազմ: Նույնիսկ եթե հակամարտությունը վերածվի լայնամասշտաբ մարտական գործողությունների, կամ մնա ներկայիս ցածր լարվածային վիճակում, այնուամենայնիվ, վերջնական արդյունքն անորոշ է: Բաքվի կողմից խնդրի լուծման ռազմական ճանապարհի ընտրությունը կարող է պայթեցնել ողջ տարածաշրջանը, ուղղակիորեն ներգրավելով Ռուսաստանին, Թուրքիային, ՆԱՏՕ-ն եւ Իրանին,» – իր ելույթում նշել է դոկտոր Այվազյանը:

Ըստ դոկտոր Այվազյանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ ծագած ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց ներկայիս ստատուս քվոի փլուզումը, ինչպես նաեւ ԵԱՀԿ ձախողումները եւ նրա անկարողությունը Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հետ արդյունավետ բանակցություններ վարելու հարցում: Բացի այդ, այն շեշտեց Հայաստանի հսկողության տակ գտնվող ԼՂ շրջապատող տարածքների ռազմավարական կարեւորությունը ԼՂ եւ ՀՀ պաշտպանության, անվտանգության եւ կենսականություն հարցում:

«Ղարաբաղյան հակամարտությունն առնչվում է ոչ միայն նրա բնակչության ինքնորոշման իրավունքին, այլ նաեւ ժամանակակից Հայաստանի, որը դե ֆակտո ներկայացնում է ՀՀ եւ ԼՂՀ միավորումը 42,000 ք/կմ տարածքով, գոյատեւմանն ու հարատեւ անվտանգությանը: Ինչպես ցույց են տալիս վերջին քսանհինգ տարիները, սա այն նվազագույն տարածքն է, որն անհրաժեշտ է հայ ժողովրդին գոյատեւելու համար, կիսով չափ շրջապատված լինելով թշնամական պետություններով՝ Թուրքիա եւ Ադրբեջան, որոնք էլ իրենց հերթին դաշնակից են: Նշված տարածքի նույնիսկ չնչին մասի կորուստը կարող է հանգեցնել ռազմական հավասարակշռության խախտմանը` հօգուտ Ադրբեջանի, այդպիսով վտանգելով Հայաստանի պետականությունը: Մյուս կողմից, ներկայիս 42,000 ք/կմ չի ապահովագրում Բաքվի ռազմական եւ էթնիկ մաքրազերծման պլաններից: Հետեւաբար, Հայաստանի մարտավարությունը, որը ենթադրում է հակահարված հասցնել ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիային, անհրաժեշտության դեպքում պետք է ընդգրկի նաեւ հայկական հսկողության տակ գտնվող տարածքների ընդլայնումը» – նշել է դոկտոր Այվազյանը::

Untitled-3

Դոկտոր Այվազյանը կարեւորեց նաեւ Հայաստանի անվտանգությանն ուղղված վերջին զարգացումները եւ, հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող դեպքերը, անվտանգության երաշխիքների, պաշտպանելի սահմանների եւ միջազգային հարաբերությունների համատեքստում արդյունավետ դիվանագիտություն վարելու անհրաժեշտությունը:

Untitled-4
Ձախից՝ ՌԱԿ ՄԲ մասնաճյուղի ատենապետ Վ. Ուզունյան, դոկտոր Ա. Այվազյան, ՌԱԿ ՄԲ մասնաճյուղի փոխատենապետ պրն. Բ. Նազարյան, ՄԲ Խորհրդարանի անդամ պրն. Բրենդան Օհարա պրն. Մ. Բիգլարյան, պրն. Կ. Արեւյան, տիկ. Լ. Հայրապետյան

Դոկտոր Այվազյանը «Լեռնային Ղարաբաղի ապրիլյան պատերազմը» եւ «Հայաստանի անվտանգության անփոփոխ հիմնախնդիրները» դասախոսություններով հանդես եկավ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, Լոնդոնի համալսարանում ու Լոնդոնի Հայ տանը: Դասախոսությունները, որոնք բազմատեսակ եւ բազմաթիվ լսարանի ուշադրության առարկան էին, կենտրոնացած էին ղարաբաղյան հակամարտության աշխարհառազմավարական ասպեկտների, Հայաստանի դեմ ուղղված թուրք-ադրբեջանական դաշինքի նպատակների, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Արեւմուտքի, որոնք էլ մրցակցում են Հայաստանի վրա ազդեցություն ունենալու համար, աշխարհաքաղաքական խաղերի վրա:

Հաղորդում են ՌԱԿ Մեծ Բրիտանիայի մասնաճյուղից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031