Լրահոս
Օրվա լրահոսը

Հայազգի գործարարները գնել են Մոսկվայի հանրահայտ «Արագվի» ռեստորանը. «Ազատություն» ռադիոկայան

Մայիս 16,2016 17:05

Մոսկվայում սովետական շրջանում ամենահայտնի ռեստորաններից մեկը՝ «Արագվի»-ն գնել են ռուսաստանաբնակ հայազգի գործարարները՝ «Տաշիր գրուպ»-ը և Գոռ Նահապետյանը, ով նախկինում «Տրոյկա Դիալոգ» ներդրումային խմբի առաջնորդն էր: Նրանք 20 միլիոն դոլար են ներդրել «Արագվի»-ն վերանորոգելու և վերաբացելու համար, ասելով, թե ցանկանում են վերակենդանացնել սովետական շրջանի լեգենդ ռեստորանը:

«Իհարկե մենք ցանկանում ենք վերակենդանացնել անցած դարաշրջանի նոստալգիան», – France-Presse-ին ասել է Գոռ Նահապետյանը:

Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում Տվերսկիի վրա գտնվող «Արագվի»-ն ժամանակին Մոսկվայի ամենահայտնի ու լեգենդար վայրերից էր: Այստեղ են հաճախել ճանաչված դերասաններ, նկարիչներ, մարզիկներ, տիեզերագնացներ: Ըստ լեգենդի, այստեղ է մտահղացվել Խորհրդային Միության օրհներգի տեքստը՝ 1943-ին բանաստեղծ Սերգեյ Միխալկովը հենց «Արագվի»-ում է ոգեշնչվել ու գրել այն:

Բայց «Արագվի»-ն նաև չարագուշակ վայր էր: Այս ռեստորանը գաղտնի հանդիպումների համար օգտագործել են ԿԳԲ-ի գործակալները: Ավելին, ըստ լեգենդի, 1938-ին «Արագվի»-ն բացվել է Լավրենտի Բերիայի նախաձեռնությամբ:

Հրաչ Մելքումյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031