Մայիսի 16-ին, ժամը 11.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի կամրջից քաղաքացին փորձում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ 17-ամյա աղջիկը (անձը չպարզված) փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից, որը կանխվել է տեղում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կողմից:
Փրկարար ծառայության հոգեբանի կողմից աղջկա հետ անցկացվել է հոգեբանական զրույց:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԻՆ