Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. Տարիներ շարունակ լրջագույն ֆինանսական միջոցներ են հատկացվել ՀՀ-ին կոռուպցիայի վերացման նպատակով (Տեսանյութ)

Մայիս 16,2016 16:43

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, որը նաեւ Հայ ազգային կոնգրեսի անդամ է, այսօր անդրադարձավ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի այն հայտարարությանը որով ԵՄ դեսպանը ՀՀ իշխանություններին կոչ էր արել կոռուպցիայի դեմ տեսանելի պայքար մղել` հակառակ դեպքում Հայաստանի համար նախատեսված 15 միլիոն եվրոն չեն հատկացնի:

Պարոն Խաչատրյանը, սակայն, ոչ այնքան գումարի մասով էր անհանգստացած, որքան օտարերկրացի որեւէ մի պաշտոնյա մեր երկրում նման հայտարարություն է անում. «Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես չէի ուզի, որ որեւէ մի պաշտոնյա իմ երկրում այդպիսի հայտարարություն աներ: Բայց ես տեսնում եմ, որ դա այդ մարդով չի պայմանավորված, այլ պայմանավորված է Հայաստանի այսօրվա կառավարման համակարգով, որը հենց ինքն իրեն թույլ է տալիս, որ իր հետ այդպես վարվեն: Ես տեղյակ եմ, որ իրականում, տարիներ շարունակ, լրջագույն ֆինանսական միջոցներ են հատկացվել Հայաստանին կոռուպցիայի վերացման նպատակով: Բայց մեզ մոտ ոչ թե կոռուպցիան վերացել է, այլ, եթե այն կրում էր մասնակի կամ տեղային բնույթ, հիմի դարձել է համակարգային»:

Վահագն Խաչատրյանը նաեւ խոսեց քննարկման դրված հարկային նոր օրենսգրքից , որը մի շարք քաղաքական-հասարակական գործիչների մտահոգությունն է առաջացրել, մասնավորապես` օրենսգրքի փոքր ու միջին բիզնեսի վերաբերող հատվածներով:

Ըստ տնտեսագետի, հարկային օրենսգրքում կրկին իջեցվում է փոքր եւ միջին բիզնեսի հարկման շեմը, որը մի քանի տարի առաջ ՓՄՁ պահանջով 56 միլիոնից դարձել էր 120 միլիոն:

«Հիմի դարձել է 40 միլիոն, ինչը փոքր եւ միջին բիզնեսի, ընդհանրապես գոյության հարցը հարցականի տակը դնելն է»:

Պարոն Խաչատրյանի մեկնաբանությունները` տեսանյութում

Ըստ նրա, նոր օրենսգրքով պետք է հարկվի գյուղատնտեսությունը, առողջապահությունն ու կրթությունը:

Վահագն Խաչատրյանը ոչ մի կերպ չի համոզվում, որ ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսության հատվածը 11 տոկոս է, ինչպես որ պնդում է կառավարությունը: Նրա խոսքերով, տեղական ինքնակառավարման մարմիններն այդ թվերը «նկարել են», որպեսզի հայտարարած 3 տոկոս ՀՆԱ-ի տակից կարողանան դուրս գալ: Մինչդեռ պարոն Խաչատրյանը համոզված է, հատկապես վերջին մի քանի տարում երկրի տնտեսությունում ստեղծված վիճակով պայմանավորված, 3 տոկոս ՀՆԱ-ն անհնարին է:

Վահագն Խաչատրյանի խոսքերով, վերջին տարիներին մեր երկիրը չօգտագործեց ներքին արտադրությունը զարգացնելու հնարավորությունը եւ ներքին արտադրություն չունենալով փորձում ենք արտահանում ապահովել: Եվ որ ամենավտանգավորն է, ըստ տնտեսագետի, հանքահումքային արտադրանքի տեսակարար կշռի մեծացումը արտահանման մեջ` Թեղուտի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային համալիրի հաշվին, ինչն, ըստ պարոն Խաչատրյանի, մեծ վնասներ կհասցնի Հայաստանի բնապահպանությանը: Ըստ նրա, այդ ոլորտում 7-8 հազար մարդ է աշխատում, մինչդեռ բնապահպանական խնդիրներն ավելի գերակա են:

ՀԱԿ անդամը կարծում է, որ փոփոխությունների միակ մեթոդը քաղաքական լուծումներն են. «Մենք հիմա հայտնվել ենք խորագույն ճգնաժամի մեջ: Ե’ւ մենք ե’ւ Ռուսաստանը համակարգային ճգնաժամի մեջ ենք, մենք կարիք ունենք համակարգային բարեփոխումներ անելու»:

Պարոն Խաչատրյանը գտնում է, որ կառավարման արդյունավետության համար առնվազն մի քանի նախարարություն պետք է կրճատել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031