Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիտա Երեմովա. «Հերիք է հեռուստատեսությամբ ինձ ցույց տաք, ինձ հանգիստ թողեք»

Մայիս 16,2016 16:41

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից Դեբեդավան գյուղի 38-ամյա բնակիչ Ռիտա Երեմովան այսօր՝ մայիսի 16-ին մեզ բողոքեց, որ հայկական հեռուստատեսությամբ իրեն հաճախ են ցույց տալիս:

2014թ. հոկտեմբերին հայտնել ենք, որ 2011թ. Վրաստանի Մառնեուլիի շրջանի բնակիչ 2 ադրբեջանցիներ Ռիտային առաջարկել են իրենց հետ համագործակցել, ռազմական բնույթի տեղեկություններ հաղորդել: Ռ. Երեմովան այդ մասին հայտնել է հայ զինվորականի, Ազգային անվտանգության ծառայությունը:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ֆիլմ է ցուցադրվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների լրտեսական գործունեության մասին, ֆիլմում Ռիտա Երեմովան ներկայացնում է Մառնեուլիի ադրբեջանցիների հետ կապված վերոհիշյալ պատմությունը:

Ընտանեկան նպաստով գոյատեւող Ռ. Երեմովան ասաց, որ ինքն անչափահաս տղա ու աղջիկ ունի, իր 13-ամյա տղան դպրոցում ամեն անգամ վատ է զգում, երբ համադասարանցիներն ասում են, որ իր մորը հեռուստատեսությամբ ցույց են տվել: Ռ. Երեմովան ասաց. «Ես հայրենիքի հանդեպ ոչ մի վատ բան չեմ արել: Դադարեցրեք հեռուստատեսությամբ ինձ ցուցադրելը, ինձ հանգիստ թողեք»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031