Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. Ամրագրել ենք պահանջներ, որ ամենապարզ խախտումների համար դիտորդների դուրս հրավիրելու հարց չդրվի (Տեսանյութ)

Մայիս 16,2016 16:13

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը մայիսի 16-ին Ազգային ժողովում ներկայացրեց այն առաջարկությունները, որոնք տեղ են գտել ընտրական օրենսգրքի նախագծի փաթեթում:

Նա նշեց, որ հաշվել են ժամկետները եւ հասկացել, որ իրատեսական չէ ընտրությունների ընթացքում արձակուրդ ստացած ժամկետային զինծառայողների ընտրության մասնակցությունը:

Հաջորդը հարցը մամուլի ազատության մասին էր. «Այս նախագծերում երեք տեղ կար, որոնք վիճահարույց էին, եւ մեր զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները այդ հարցերը բարձրացնում էին: Մասնավորապես՝ օրինակ՝ կար նորմ, որ չի թույլատրվում ԶԼՄ ազատության չարաշահումը եւ այլն: Բոլոր նմանատիպ նորմերը մենք հանել ենք՝ համարելով, որ էթիկայի կանոնները վերջապես կձեւավորվեն այդ միջոցներով եւ իրենք կանցնեն ինքնակարգավորման եւ կարիք չկա դա պետականորեն կարգավորել»:

Անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքում փակցված պաստառներին՝ Դավիթ Հարությունյանը ասաց, որ որոշել են արգելել իրավաբանական անձանց պատկանող շինությունների վրա պաստառ փակցնելը: Արգելվել են նաեւ հասարակական տրանսպորտի եւ տաքսիների վրա պաստառներ փակցնելը, բազմաբնակարան շենքերի վրա փակցնելը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կան արտաքին վճարովի գովազդային վահանակներ:

Փոփոխություններ են կատարվել նաեւ դիտորդների եւ վստահված անձանց մասին դրույթներում: Մասնավորապես՝ դրույթը, որով դիտորդները կարող են օրենքի պահանջի խախտման համար հանձնաժողովի ներկաների 2/3-ի որոշմամբ դուրս հրավիրվել. «Նախ եւ առաջ ոչ թե յուրաքանչյուր պահանջի, այլ ամրագրել ենք այն պահանջները, որոնց արդյունքում էապես խաթարվում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը, որպեսզի ամենապարզ խախտումների համար նման հարց չդրվի»:

Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ դիտորդների ստուգարքը անհրաժեշտ գործիք է, բայց նաեւ համաձայն է, որ դիտորդների ստուգարքը պետք է տարբերվի հանձնաժողովի անդամների ստուգարքից: Ստուգարքները պետք է լինեն 3 տարբեր մակարդակներով. «Դիտորդի համար անհրաժեշտ է ստուգարք, որի ընթացքում ստուգվում են ընտրական օրենսդրության վերաբերյալ տարրական գիտելիքները, ինչպես նաեւ դիտորդի իրավունքի եւ պարտականությունների իմացությունը: Ի տարբերություն հանձնաժողովի անդամների՝ հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի համար ստուգարքը կարող է ունենալ ավելի բարձր պահանջներ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031