Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ. Եղվարդ գյուղից հայտնաբերված եզակի գանձերի համար օրենքով պետք է փոխհատուցեն

Մայիս 16,2016 15:49

«Առավոտն» արդեն անդրադարձել է Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում Վանի թագավորության ժամանակաշրջանի արժեքավոր գտածոների հայտնաբերելու պատմությանը: Հայտնաբերողի՝ Սեւակ Սաֆարյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պատմամշակութային առանձնակի արժեք ունեցող՝ բրոնզեդարյան շրջանի հնաոճ առարկաներ հափշտակելու դեպքի առթիվ:

Սեւակ Սաֆարյանն այժմ «Առավոտին է դիմել նոր նամակով, որում մասնավորապես պնդում է. «Գանձերը Երևան տեղափոխելու ժամանակ խոստացան, որ կփոխհատուցեն, անձամբ հնագետ Հակոբ Սիմոնյանը: Ու մինչ օրս ոչ մի դրամական օգնություն պետությունից չեմ ստացել, մինչ օրս ստում են, էլ ինչ են օրերը երկարացնում, եթե տալու են՝ թող տան: Այդքանից հետո զանգում եմ այդ մարդկանց՝ոչ մեկը հեռախոսը չի վերցնում:

Ավելացնեմ՝ ինձ ոչ մի ոստիկան չի բռնել, նման բան չկա, ղալաթ են անում:

Գանձերի քանակը մոտավոր 130 կգ կլինի, և ամեն մեկը իր գինն ունի, հատ-հատ, որ հաշվես՝ մի քանի հարյուր միլիոն դրամ կլինի:

Թող իզուր տեղը սխալ ինֆորմացիա չտարածեն, թե իբր ոստիկանները այդ երիտասարդին բռնել են գանձը վաճառելու պահին: Սկզբից տեղյակ եմ պահել Երևանի քաղաքապետարանին կից թանգարանի փոխտնօրենին, նրանից հետո ուղիղ 15 օր հովանավոր եմ փնտրել, որ ինձ օգնեն ու ոչ մեկը ձեռք չի մեկնել՝ սկսած Գագիկ Ծառուկյանից մինչև Սամվել Ալեքսանյան, հույս ունենալով, որ այդ մարդիկ ինձ կօգնեն: 7-ից ավելի նամակ եմ ուղարկել Հայփոստով պարոն Գագիկ Ծառուկյանին, մինչ այսօր պատասխան չկա: Իսկ Եղվարդի գյուղապետ Սպարտակ Զաքարյանը զանգում է Հակոբ Սիմոնյանին, քթի տակ քմծիծաղ տալով՝ ասում, թե հլա ես տղեն հույս ունի, որ իրեն կփոխհատուցեն: Շատ անգամ է գյուղապետը ինձ ասել, թե հույսերդ կտրիր, քեզ ոչ մի կոպեկ էլ չեն տալու, նախնական իրար հետ պայմանավորվել են:

Syuniq Syuniq-gandz

Նկարում ձեզ պարզ կլինի, որ դա սովորական մարգագետին է, հնագետը դրա մասին ասել է:

Մարզպետարանի մշակույթի բաժնի պետի խոսքերն են, որ դա սովետի ժամանակ էր, որ 25% տալիս էին, հիմա նման բան չկա:

Իսկ այս օրենքի մասին ի՞նչ կասեք՝ ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 186:

«1. Գանձը, այսինքն` հողում կամ այլ գույքում թաղված, կամ այլ եղանակով թաքցված դրամը կամ արժեքավոր առարկաները, որոնց սեփականատերը չի կարող դրանք հայտնաբերել կամ օրենքի ուժով կորցրել է դրանց նկատմամբ սեփականության իրավունքը, անցնում է գույքի (հողամասի, կառույցի և այլնի), որտեղ թաքցված է եղել գանձը, սեփականատիրոջ և այն հայտնաբերած անձի սեփականությանը` հավասար բաժիններով, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

  1. Առանց հողամասի կամ այլ գույքի, որում հայտնաբերվել է գանձը, սեփականատիրոջ համաձայնության պեղումներ կատարող կամ արժեքներ որոնող անձի կողմից գանձի հայտնաբերման դեպքում, այն հանձնվում է հողամասի կամ գույքի սեփականատիրոջը:
  2. Պատմության և մշակույթի հուշարձաններ պարունակող գանձը հանձնվում է պետության սեփականությանը: Ընդ որում, հողամասի կամ այլ գույքի սեփականատերը, որտեղ թաքցված է եղել գանձը, և գանձը հայտնաբերող անձն իրավունք ունեն միասին վարձատրություն ստանալ գանձի արժեքի հիսուն տոկոսի չափով: Այդ անձանց միջև վարձատրությունը բաշխվում է հավասար բաժիններով, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ»:

Արդեն 2 ամսից ավել է, որ այս վիճակում եմ, իմ մոտ հիվանդություն եմ նկատել մտածմունքից, և դա շատ լուրջ հետեւանքներ կունենա: Սկզբից ոստիկանները պատասխան կտան… ինչ որ արել են՝ չի ստացվել, որ գլխիս սարքեն:

Հիմա տարածքային նախարարությունից են նամակ ուղարկել, թե այդ տարածքը մերն է, քեզ ոչ մի բան օրենքով չի հասնում: ՊՈԱԿ-ի աշխատակիցները սխալ նյութեր էին տեղադրել համացանցում՝«գանձագողություն» վերնագրով, հիմա մի քանիսը հեռացվել են բողոքելուց հետո: Դրա փոխարեն թող հուշարձանները պահպանեն, այլ ոչ թե սովորական դաշտից հայտնաբերված գանձերի վրա աչք դնեն:

Երևան քաղաքում ինձ ասել են, որ սխալ մասնագետ են ուղարկել դրա համար մինչ օրս քո գումարը չես ստացել, հնագետի մի թեթև խոսքով քեզ գանձագող անվանեցին:

Սզնուտ գյուղից հայտնաբերված այս նկարի արձանիկը նույնպես իրենց մոտ է, հնագետը դրա մասին չի ասել, դա պատկանում է հասարակ գյուղացուն, իրենց տան շրջակայքից եմ հայտնաբերել և պարտավոր են դրա գումարը առանձին փոխհատուցեն:

Դիմում եմ մեր հանրությանը, թող բոլորը համախմբվեն, որ այս հարցը շուտ լուծվի, նման մասշտաբի գանձ հայտնաբերողը առ այսօր ոչ մի լումա չի ստացել պետությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031