Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր են «խրամատը» պահողները. Ընտրական օրենսգրքի քննարկումը՝ ԱԺ դատարկ դահլիճում (Տեսանյութ)

Մայիս 16,2016 15:39

Այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե իր էլեկտրոնային փոստում քանի՞ նամակ է ստացել այս պահի դրությամբ: Նա պատասխանեց. «Այս պահի դրությամբ չգիտեմ, որովհետեւ անընդհատ ստանում ենք»:

Մեր հարցին՝ շաբաթ օրը քննարկում է եղել, ի՞նչ եզրահանգման եք եկել՝ նա պատասխանեց՝ փակ քննարկում է եղել:

AJ_5 AJ_4 AJ_6

Դիտարկմանը՝ հասարակության 99 տոկոսը չի հավատում կոռուպցիայի դեմ պայքարի հայտարարություններին, որովհետեւ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում նստած են մարդիկ, որոնք վստահություն չեն ներշնչում՝ Դավիթ Հարությունյանը արձագանքեց. «Ձեր հարցը պնդում էր, շարունակեք ձեր պնդումը»:

Ի դեպ, Դավիթ Հարությունյանն այսօր Ընտրական օրենսգրքի նախագիծն է ներկայացնում ԱԺ-ում: Նիստերի դահլիճում 131 պատգամավորից 5-6 հոգի է ներկա: ՀՀԿ-ականներն էլի «խրամատը» լքել են, կոալիցիոն գործընկերները պասիվ են, իսկ ընդդիմությունն էլ հետաքրքրություն չի դրսեւորում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031