Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեկան հաշվետվությունների քննարկում ԼՂՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում

Մայիս 16,2016 14:23

Մայիսի 16-ի տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին գլխադասային հանձնաժողովների նախագահներ Արամ Գրիգորյանը և Ռուսլան Իսրայելյանը:

Պետական բյուջեի 2015թ. կատարողական հաշվետվություններով հանդես են եկել առողջապահության և սոցիալական ոլորտի պատասխանատուները:

ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը ներկայացրել է ոլորտի 2015թ.-ի կատարողականը, որի համաձայն, պետական բյուջեից բնագավառին է ուղղվել 5 մլրդ 750 մլն դրամ, կատարողականը՝ 5 մլրդ 499,8 դրամ կամ նախատեսվածի 95,6%-ը:

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի ներկայացմամբ ոլորտին է հատկացվել 20 մլրդ 761 մլն 292 հազ դրամ, կատարողականը՝ 19 մլրդ 228 մլն 863 հազ դրամ կամ՝ նախատեսվածի 92,6%- ը:

Աժ պատգամավորները կառավարության լիազոր ներկայացուցիչներին են առաջադրել հանրապետություն ներկրվող դեղորայքի որակին, առողջապահության բնագավառում իրականացվող կադրային քաղաքականությանը, ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող սոցիալական օժանդակությանը և բնակչության կենսաթոշակային համակարգին վերաբերող հարցեր:

ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունների հանձնաժողովային քննարկումները կշարունակվեն նաև մայիս 17-ին:

ԼՂՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031