Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հերթական ռազմատենչ հայտարարություններն է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Չնայած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն այս պահին Վիեննայում են, որտեղ սպասվում են բանակցություններ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեմայով, բայց Ավստրիայի մայրաքաղաքում ծավալվող իրադարձություններն էլ չեն զսպել Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարին հերթական ռազմատենչ հայտարարությունը կատարելիս։
Անդրադառնալով Արցախի հակամարտությունը՝ Հասանովն ասել է. «Ադրբեջանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի վճռականության շնորհիվ մենք անպայման կազատագրենք բռնազավթված հողերը»։